Սիրիայի Իդլիբ քաղաքում աշխատող The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովն իր միկրոբլոգում գրել է, որ ապստամբների մեջ կան մարդիկ, ովքեր Իրաքի շրջափակման ժամանակ կռվում էին ամերիկացիների դեմ: Այդ ապստամբները զգալի փորձ ունեն ճանապարհային ռումբերի պատրաստման և կիրառման, ինչպես նաև թշնամու զորքերի շարասյուների շրջափակում կազմակերպելու մեջ:
Թղթակցի հետ զրույցում Իրաքի պատերազմի վետերանները հայտարարել են, որ սիրիական բանակի կողմից օգտագործվող խորհրդային և ռուսակսան զրահատեխնիկան շատ ավելի խոցելի է, քան ամերիկյան տանկերը և ՀՄՄ-ները: Ապստամբները մեկնաբանել են, որ հենց դրանով է մեծապես բացատրվում սիրիական բանակի մեծ կորուստները: Մասնավորապես նրանք պատմել են, որ հաջող հարձակում են իրականացրել Իդլիբից Հալեպ շարժվող տանկերի շարասյան վրա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարությունը կորցրել է վերահսկողությունը Հալեպի վրա և այնտեղ է ուղարկել իր զորքերի մեծ մասը:








































