Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Ադիբեկյանն իր անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց. Վիտալի Բալասանյան. Facebook

Արցախի նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

Իր անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց Ահարոն Ադիբեկյանը: Մինչ քարոզարշավը սկսելը ես, Ստեփանակերտում պատահաբար հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ և ճիշտ մոտենալ Արցախին: Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու և իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար հատկապես ցնցող էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական ձևակերպումը:

Միևնույն ժամանակ ծիծաղելի են Ադիբեկյանի մոտեցումներն Արցախում ընդդիմության դերի վերաբերյալ: Դա ավելի շուտ հիշեցնում է ավտորիտար ռեժիմների փաստաբանների ծիծաղելի փաստարկները, ինչը խիստ վտանգավոր է Արցախի ապագայի համար:
Արցախի ժողովուրդը միշտ էլ եղել է միաբան Արցախի հարցի շուրջ և եթե Աստված մի արասցե պատերազմ սկսի, նորից նույն ժողովուրդը միահամուռ ուժերով կպաշտպանի իր երկիրը Արցախը համայնք տեսնել ցանկացողներից: Անընդունելի է, երբ այդ նույն ժողովրդի ճակատագրի մասին տարիներ շարունակ բանակցություններ են վարվում և այդ նույն ժողովուրդը անտեղյակ է դրանից: Հենց սրան հակազդելու համար է պետք ընդդիմությունը կամ իշխանությունների այլընտրանքը: Արցախի ժողովուրդը այսօր և այսուհետ պետք է լինի ըմբոստ` հանուն իր իրավունքների պաշտպանության և արդյունավետ պետության ստեղծման:

Մեջբերում իմ ելույթից, որն Ադիբեկյանի կողմից ապակողմնորոշիչ մեկնաբանման էր արժանացել: «Ես խոստանում եմ ձեզ, որ լինելու եմ բոլորիդ նախագահը և որևէ մեկն իր արած ընտրության կամ քաղաքական հայացքների համար չի հետապնդվելու: Իմ առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված ժողովրդին միավորելը և արարիչ աշխատանքի մղելն է լինելու»:

Ինչ վերաբերվում է ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրություններին, որոնց հրապարակումը ըստ Ադիբեկյանի, ինձ ցմահ կվարկաբեկին, խնդրում եմ Ադիբեկյանին և նրան վճարողներին հրապարակել այդ արձանագրությունները: Եթե ոչ, ապա Արցախի մասին ադրբեջանական մոտեցումները կիսող Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում