Wednesday, 08 05 2024
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times

Քուվեյթը կանխում է հնարավոր հուզումները` շեշտակի բարձրացնելով աշխատավարձերը

Քուվեյթի իշխանությունները, մտահոգված լինելով հնարավոր սոցիալական հուզումներով, որ կարող են տեղի ունենալ երկրում, կանխարգելիչ քայլերի են դիմել:

Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է «Ալ-Քաբաս» թերթը, Քուվեյթի իշխանությունները որոշում են ընդունել ավելացնել երկրի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների աշխատավարձերը: Թերթը նշում է, որ բանակի, ոստիկանության, ազգային գվարդիայի և հրդեհային անվտանգության ծառայության աշխատողների աշխատավարձերն ավելացել են 72-115%-ով:

Ծառայողների ամենամյա բյուջեն ավելացել է 200 մլն դինարով (713,5 մլն դոլար), հրատարակչությանն է հայտնել նախարարների կաբինետի պետնախարար Ռուդհան Ալ-Ռուդհանը: Նրա խոսքերով, զինծառայողների աշխատավարձի բարձրացումը կապված է այս տարվա փետրվարին նշվող քուվեյթական պետության կեսդարյա հոբելյանի, իրաքյան բռնազավթումից Քուվեյթի ազատագրման 20-ամյակի, ինչպես նաև Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի գահին բազմելու 5-ամյակի հետ:

Կրտսեր սպայական դասի աշխատավարձը 156 դինարից (556 դոլար) հասել է 300 դինարի (1070դոլար): Բրիգադային գեներալի աշխատավարձը հիմնականում կազմել է 780 դինար (2782 դոլար), սակայն բարձրացվել է մինչև 1430 դինարի (5100 դոլար), նշում է թերթը:

Աշխատավարձերի բարձրացումն ազդում է նաև բանակում ծառայող ներգաղթյալների վրա:
Երեք հոբելյանների հետ կապված Էմիրությունների բոլոր բնիկները, որոնց թիվը գերազանցում է 1,1 մլն-ը, կստանան 1000 քուվեթյան դինար (3572 դոլար)` որպես դրամական փոխհատուցում: Այս պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 4 մլրդ դոլար:

Բացի այդ, այս տարվա փետրվարից սկսած` բնիկ քուվեյթցիներն անվճար կստանան հիմնական մթերքները: 14 ամիս` մինչև 2012թ.-ի ապրիլի 1-ը, նրանց մթերք կմատակարարվի անհատույց: Քուվեյթում բնակվող ավելի քան 2,5 մլն արտասահմանցի բնակիչները չեն հիշատակվում այս օգնությունների ոչ մի ցուցակում: Անցյալ տարիներին էլ է պատահել, որ բոլոր քուվեյթցիները ստացել են կառավարական տարբեր սուբսիդիաներ, սակայն դրանք այսպես մեծաքանակ չեն եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում