Շարքային Վլադիսլավ Չելախը, որը կասկածվում է 14 ղազախստանցի սահմանապահներին «Արկանկերգեն» սահմանային կետում սպանելու մեջ, մեղսունակ է ճանաչվել: Այս մասին հաղորդում է Tengrinews-ը` հղում կատարելով գլխավոր ռազմական դատախազի առաջին տեղակալ Տլե Ժանգարշաևին:
Դատաբժշկական փորձաքննությունից հետո Ժանգարշաևը հայտարարել է, որ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Չելախը հայտարարել է, որ հրաժարվում է ավելի վաղ տված ցուցմունքներից: Ժանգարշաևի խոսքով` դա «մեղադրյալի իրավունքն է»:
Մայիսի վերջին Չինաստանի ու Ղազախստանի սահմանի «Արկանկերգեն» անցակետում հայտնաբերվել էին 14 սահմանապահների սպանված մարմինները: Մի քանի օր անց ձերբակալվել էր միակ ողջ մնացած սահմանապահը` 20-ամյա շարքային Վլադիսլավ Չելախը:
Ձերբակալությունից հետո Չելախը ընդունել էր սպանության իր մեղքը, սակայն հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ նա հրաժարվել է իր ցուցմունքներից:








































