Այս ամառ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանից չի բացակայելու և ինչպես նախորդ տարիներին մնալու է երևանյան իր տանը։
Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Արման Մուսինյանը։ Նա նաեւ հերքել է մամուլում տպագրված այն տեղեկությունը, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջիկայում պատրաստվում է ցամաքային ճանապարհով մեկնել այժմ Թուրքիայում գտնվող Մուսալեռ՝ իր պատմական հայրենիքը։








































