Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հյուրընկալվելով թուրքական Kanal 24 հեռուստաալիքին, անդրադարձել է Սիրիայի հարցին..
«Թուրքիան Սիրիայի ապագայի հստակեցման ամենակարևոր խաղացողն է: Թուրքիան մշտապես ճիշտ է գնահատել պատմական իրադարձությունները և զբաղեցրել է ճիշտ դիրքորոշում՝ երկրի ռազմավարական շահերի տեսանկյունից: Մյուսների համար Սիրիան կարող է լինել դիվանագիտական թեմա, սակայն Թուրքիան ու Սիրիան հարևան երկրներ են, և եթե ցնցվում է նրանցից մեկը, ապա դա ներազդում է նաև մյուսի վրա: Այլևս ոչ ոք չի հավատում, որ Բաշար Ասադը մնալու է իշխանության ղեկին: Բոլորը սկսել են պլաններ կառուցել՝ կապված նոր կառավարության հետ»:











































