Ֆրանսիայի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են ՖՖՖ կարգապահական կոմիտե և կպատասխանեն վերջինիս ներկայացուցիչների հարցերին։
Սամիր Նասրին, Յան Մ’ Վիլան, Ժերեմի Մենեզն ու Հաթեմ բեն Արֆան պաշտոնյաներին կբացատրեն, թե ինչու ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ավարտից հետո թե՛ հավաքականում, թե՛ դրա սահմաններից դուրս բազմաթիվ վեճեր ծագեցին։
Կա նաև տեղեկություն, որ ֆուտբոլիստները կարող են որակազրկվել անորոշ ժամանակահատվածով։






































