Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է միանալ Թուրքիային՝ համատեղ ուժերով հետևակայինի արդիականացված հրաձգային զենք արտադրելու համար: Դրա հետ կապվածʽ Ադրբեջանը ստորագրել է մտադրության պայմանագիր: Այս մասին հայտարարել է թուրքական Մեքենաշինական ու քիմիական արդյունաբերության կազմակերպությունը (MKEK):
Ներկայումս կողմերը բանակցում են՝ ճշգրտելու տվյալ զենքում Ադրբեջանի կարիքավորության աստիճանը: Ակնկալվում է, որ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին ստորագրվելու է այդ զենքի համատեղ արտադրության մասին փաստաթուղթը: Նշվում է, որ հետևակայինի այդ հրացանը պատրաստված է վերջին տեխնոլոգիաներով և տեղ է գրավելու ադրբեջանական բանակի սպառազինության կազմում:
MKEK-ում ընդգծել են, որ եթե Ադրբեջանից ստացվի այդ զենքի մեծ պատվեր, ապա թուրքական ընկերությունը կարող է այն արտադրել նաև Ադրբեջանի ձեռնարկություններում:







































