Սիրիայի կառավարական զորքերը կրակային պատրաստակամություն են տեսնում ապստամբների ձեռքում գտնվող Հալեպի թաղամասերի վրա գրոհ սկսելու համար: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, ուղղաթիռները ռմբակոծում են քաղաքի հարավ-արևելքի Սալահադդին, Ազամիա, Բուստան Ալ- Կասր, Մեշխեդ և Սուկարի թաղամասերը: Կենտրոնի մոտ բախումներ են տեղի ունենում Ջամիլիա փողոցում, Սաադալալհ Ալ-Ջաբիրիի հրապարակի և Մահատաթ Բաղդադ ավտոկայանի մոտ:
Հալեպ ներխուժած Սիրիայի ազատ բանակի ապստամբները մի շարք վայրերում բարիկադներ են ստեղծել: Սիրիական Al-Watan թերթի փոխանցմամբʽ քաղաքի հարավային և հարավ-արևելյան ծայրամասերում կենտրոնացած են մի քանի հազար զինված իսլամիստներ, որոնց մեծ մասն Աֆղանստանից և արաբական երկրներից վարձկաններ են: Նրանք Սիրիա են ներթափանցել Թուրքիայի սահմանով, որը գտնվում է Հալեպից 50 կմ հյուսիս:
Ավելի վաղ Sana պետական գործակալությունը հայտնել էր, որ ապստամբնեը մի խումբ խաղաղ բնակիչների պատանդ են վերցրել և նրանց օգտագործում են որպես «կենդանի վահան»: Ըստ այդ տեղեկատվության՝ մեկ շաբաթվա ընթացքում զինյալները մեծ թվով ավերածություններ են իրականացրել, հարձակումներ գործել ոստիկանական բաժանմունքների, հաստատությունների և պետական ընկերությունների վրա, ահաբեկել բնակիչներին:








































