Միլանի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքացիական միությունները (այդ թվումʽ միասեռական միությունների) ամուսնությանը հավասարեցնելու վերաբերյալ օրենքին: Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, օրենքի ընդունման օգտին քվեարկել է 27 պատգամավոր, դեմ՝ 7, 4 մարդ ձեռնպահ է մնացել:
Օրենքի ուսումնասիրությունը տևել է ավելի քան 1 ժամ, քանի որ երկար ժամանակ է ծախսվել քաղաքինʽ կաթոլիկ համայնքների կողմից ներկայացված փաստարկների քննարկման վրա:
Քաղաքացիական միությունը գրանցած զույգերը կարող են օգտվել քաղաքային իշխանությունների տված նույն արտոնություններից, ինչ որ ամուսնություն գրանցածները: Սակայն պետական մակարդակով կարգավորվող հարցերում (օրինակ ժառանգություն) քաղաքացիական միությունը հաշվի չի առնվի:
Միլանի քաղաքապետ Ջուլիանո Պիզանիան նշել է, որ քաղաքացիական միությունների ճանաչումը չի նշանակում մոտ ժամանակները ճանաչել միասեռ ամուսնությունները: Այնուամենայնիվ, օրենքի կողմնակիցները ուշադրություն են դարձնում այդ օրենքի խորհրդանշական նշանակության վրա: «Ոչ մի կասկած չկա, որ խոսքը վերաբերում է միասեռ զույգերի՝ ճանաչված լինելու իրավունքին, քանի որ այժմ նրանք այդպիսի իրավունք չունեն»,- ասել է Միլանի խորհրդում Դեմոկրատական կուսակցության խմբավորման ղեկավար Կարմելա Ռոցան:
Քաղաքացիական միությունները ճանաչվում են իտալական երկու այլ խոշոր քաղաքներում՝ Թուրինում և Նեապոլում:











































