Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մասնավորապես անդրադարձան ազգային բնավորությանը, ազգային հոգեբանությանը, հայկական մենթալիտետի թույլ և ուժեղ կողմերին:
Հոգեբանի խոսքով՝ անհատը, ընտանիքը, ազգը իր պատմության ընթացքում ձևավորում է պատկերացումների համակարգ, պատկերացումներ, որոնք ազգային գիտակցության մեջ տպված են, կարող են տանել կործանման կամ հակառակը: Նրա դիտարկումներով՝ հայ ազգը նույնպես ունի նման կողմեր, որոնք և՛ օգնում են, և՛ խանգարում:
«Օրինակ՝ բարձր հարմարվողականություն ունենք, կամ ով գնացել է երկրից, նրանց դիտարկում ենք ավելի ուժեղ մարդ, ոչ թե ազգի դավաճան: Ժողովուրդը հիացմունքով է նայում պաշտոնավորին: Այս հարցերի լուծումը ես տեսնում եմ նոր մոտեցման մեջ՝ էթնոթերապիայի` սխալ, դեստրուկտիվ պատկերացումներից խուսափելու համար»,- մեկնաբանեց հոգեբանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը մի օրինակ նշեց. երբ հայը տեսնում է, որ մեկը գրիլ է վաճառում, բերում` երկրորդն է դնում դրա կողքը, և դա դառնում է գրիլի փողոց, իսկ ԱՄՆ-ում կղզի է`տարբեր ծառայություններով:
«Հայն ամենակամազուրկ ազգերից մեկն է»,- նկատեց սոցիոլոգը:








































