Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի մասնագետներն իրենք կարտադրեն միջազգային պատժամիջոցների պատճառով երկրի համար անհասանելի դարձած սարքավորում, ինչն անհրաժեշտ է գազամուղներում ճնշման կարգավորման համար:
Մինչև վերջերս Իրանը ներկրում էր կոմպրեսորներ, որոնք Իրանի Ազգային գազատրանսպորտային ընկերությանը (NIGC) անհրաժեշտ էին գազի ճնշման կարգավորման համար: Իրանն անհրաժեշտ է համարում անձամբ արտադրել այն անհրաժեշտ բաները, որոնց ներկրումն արգելվել է միջազգային պատժամիջոցների պատճառով՝ կապված դրանց միջուկային ծրագրի հետ:








































