2000թ. այս օրը ուժի մեջ մտավ «Պատվո շքանշանի» մասին ՀՀ օրենքը:
«Պատվո շքանշան»-ը շնորհվում է ՀՀ պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ՀՀ հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Պատվո շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, օտարերկրյա քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները, միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները, նաև օտարերկրյա կրոնական գործիչները: