ԱՄՆ Կոնգրեսի փորձագետները 80 էջանոց փաստաթուղթ են մշակել, որը վերաբերում է Հարավային Օսիային և Աբխազիային։ Փաստաթղթում խոսվում է այդ երկրամասերի շուրջ հակամարտությունների և դրանցում ԱՄՆ դերակատարության մասին,- հաղորդում է Trend-ը:
«Վրաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ անդամ և մի շարք այլ երկրների կառավարություններ Աբխազիան և Հարավային Օսիան տեսնում են Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս երկրները կարծում են, որ Ռուսաստանն ապօրինի կերպով է գտնվում Վրաստանի տարածքում: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը, որպես հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած կողմ, պետք է այդ տարածքներից իր զորքերը դուրս բերի և վերադարձնի մինչպատերազմյան գծին:
Կան նաև հակառակ դիրքորոշում ունեցող երկրներ, սակայն սույն զեկույցի հեղինակները հպարտ են, որ պատկանում են երկրների առաջին խմբին»,- ասել է փաստաթղթի հեղինակ, Ամերիկյան պրոգրեսի կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար Սամուել Շարապը:
Նրա կարծիքով, Վրաստանի հակամարտությունների կարգավորման նախագիծը ենթադրում է կանխարգելիչ քայլեր և կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծում:










































