Ամերիկայի Արիզոնա նահանգում ոչ մեծ ինքնաթիռը թռիչքի պահին այրվել է, որի հետևանքով երեք մարդ մահացել է: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանությանը:
Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` Սեդոն քաղաքի օդանավակայանում:
Վթարի պատճառը չի հաղորդվում:
Սեդոնի ոստիկանության հաղորդմամբ` զոհվածների ինքնությունը դեռ պարզվում է:
Վթարված ինքնաթիռը պատկանում էր 53-ամյա նախկին թեթևատլետ Պետր Պորտերին, ով օլիմպիական երկակի և ԱՄՆ ութակի չեմպիոն է:









































