Tuesday, 14 05 2024
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Գագիկ Ծառուկյանը դատապարտվել է բռնաբարության համար և պատիժ է կրել. The Moscow Post

Հայաստանը թալանող պաշտոնյաների հերթական ցուցակն է երեկ տպագրվել ռուսական մամուլում: Այս անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքին անդրադարձել է «The Moscow post» պարբերականը: «Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար բարձրացրեց 7 տոկոսով, իսկ հայ չինովնիկները հաջողացրին բնակչության համար այդ գինը բարձրացնել մոտ 40 տոկոսով». սույն վերտառությամբ հոդվածի տակ այս անգամ խոսքը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մի շարք այլ պաշտոնյաների մասին է:

Կարեն Կարապետյան
Ծագումով ղարաբաղցի «Հայռուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանը, ըստ ռուսական պարբերականի, ՀՀ գազալցակայանների գլխավոր «նայողն» է, ում միջոցով լցվում են նախևառաջ Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի գրպանները: Հրապարակման մեջ հիշեցում կա նաև, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանին մեղադրում էին «Հայռուսգազարդից» 170 մլն դոլար գողանալու համար: Ըստ «The Moscow post»-ի, Կարեն Կարապետյանը վերահսկում է պլաստմասե խողովակների արտադրությամբ զբաղվող կազմակերպություն, որի արտադրանքը օգտագործվում է գազիֆիկացման ժամանակ: Նա շուկայից դուրս է մղել տնային տնտեսություններում գազային համակարգերի սպասարկմամբ զբաղվող 8 մասնավոր կազմակերպությունների, բացառությամբ` «Ալշիդ» ընկերության, որը, ի հեճուկս մոնոպոլիստ ընկերության տնօրինության ճնշումների, կարողացել է գոյությունը պահպանել շուկայում:

Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո
Երևանի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, ունի բիզնես հետաքրքրություններ մի քանի ոլորտներում` թեթև արդյունաբերություն (մի քանի տրիկոտաժի ձեռնարկությունների սեփականատեր է), շինարարության համար հողերի առուծախ, անօրինական շինարարություն` հիմնականում Երևանի կենտրոնում և կանաչ գոտիներում: Նա սերտորեն կապված է կրիմինալի հետ: Վերջին շրջանում փորձում է իր բարեկամներին ու մտերիմներին ղեկավար աշխատանքի տեղավորել Երևանի համայնքներում: «The Moscow post»-ը հիշեցնում է նաև, որ պետական գնումների գործակալության ղեկավարը Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն է:

Սամվել Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, մականունը` Լֆիկ Սամո, Ըստ ռուսական պարբերականի, այս մականունը նա ստացել է կանացի ներքնազգեստների բիզնեսով զբաղվելու արդյունքում, երկրի ամենահարուստ անձանցից է և երկրի ղեկավարի վստահելի օլիգարխներից մեկը: Նա, ըստ «The Moscow post»-ի, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորն է բջջային հեռախոսների ՀՀ ներկրման գործում: Միանգամից մի քանի խանութների ցանցի սեփականատեր է` «Երևան սիթի», «Լուսաստղ», «Կայսր»: Ավարտին է հասցնում Շիրակի մարզում շաքարի ճակնդեղի գործարանի շինարարությունը: Չի խորշում ուկրաինական և ռուսական օղիների հայտնի ապրանքանիշերի կեղծումից: Հայաստանում 7 դեղագործական ֆիրմայի սեփականատեր է, որոնք նույնիսկ Տնտեսական մրցակցության պետհանձնաժողովի տվյալներով, բարձրացնում են ներկրվող դեղորայքի գները: Նա ունի ամենաբազմամարդ և լավ զինված թիկնազորը Հայաստանում: Պարբերաբար հավատարմություն և լոյալություն է ցուցադրում նախագահին և միաժամանակ անգութ է իր մրցակիցների և առավել ևս ընդդիմության հանդեպ: Նա կատարում է «իշխանության մահակի» դերը:

Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ ռուսական ԶԼՄ-ի, լինելով ՆԳՆ աշխատակից, դատապարտվել է բռնաբարության համար և պատիժը կրել է: Ծառուկյանին է պատկանում «Մուլտի գրուպ» կոնցեռնը, որը բաղկացած է մի շարք ձեռնարկություններից` Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանը, Աբովյանի չափիչ գործիքների գործարանը, Երևանի դեղագործական ֆիրման, «Մեկ» կահույքի խանութների ցանցը, «Ավիասերվիս» ԲԸ-ն, «Մուլտի լեոն» բենզագազալցակայանների ցանցը, քարի վերամշակման «Մուլտի սթոուն» ընկերությունը, գինու, կոնյակի և օղու «Արարատ» գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, ունի բազմաթիվ այլ ակտիվներ, իսկ որոշ ոլորտներում մենաշնորհ է հաստատել: Օրինակ, նրա ընտանիքը գրեթե ամբողջությամբ վերահսկում է մեղրի արտադրությունը Հայաստանում` շուկայից դուրս մղելով անկախ արտադրողներին: Իր մարդկանց միջոցով վերահսկում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, ակտիվներ ունի ԱՊՀ և Հարավային Եվրոպայի երկրներում, ինչպես նաև Բալկաններում: 1997թ-ից մինչ օրս Ռոբերտ Քոչարյանի գլխավոր բիզնես-գործընկերն է: Ակտիվների ենթադրվող չափը ոչ պակաս, քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար է:

Միխայիլ Բաղդասարով
Ծնունդով բաքվեցի Բաղդասարովը ՌԴ-ից ՀՀ է եկել 1997-ին` Քոչարյանի վարչապետության ժամանակ: Երկրի ղեկավարությանը ներկայացվել է որպես մարդ, ով մեծ կապեր ունի ռուսաստանյան բիզնես էլիտայի հետ, ինչը պետք է նպաստի 2 երկրների միջև տնտեսական համագործակցությանը: Իրականում, Բաղդասարովը չի ունեցել ոչ մի մեկնարկային խոշոր կապիտալ: 1998-ից իշխում է ՀՀ բենզինի և ընդհանրապես ՀՀ նավթամթերքների շուկայում: Քոչարյանի և Սարգսյանի աջակցությամբ (վերջինիս կարգադրությամբ Բաղդասարովի հետ համագործակցել է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանը), աջակցությամբ շուկայից դուրս է մղել բոլոր իր կողմից չվերահսկվող նավթամթերք ներկրողներին: Բաղդասարովն ու նրա «Միկա» ընկերությունը զբաղվել են խոշոր մատակարարումներով` մինչև Այրում կայարան, ուր բենզինն ու դիզվառելիքը վերավաճառում էին Սարգսյանի կողմից վերահսկվող 5 ընկերությունների, որոնք էլ զբաղվում էին մանրածախ վաճառքով: Այն մի քանի ամիսներին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Սարգսյանը, Բաղդասարովը զրկվեց մենաշնորհից, և շուկա վերադարձան այլ մատակարարներ: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո մինչև 2000-ի վերջը Բաղդասարովն ամբողջությամբ վերականգնեց իր գերակա դիրքերը նավթամթերքի ներկրման շուկայում: Բաղդասարովը որոշեց իր ուշադրությունը կենտրոնացնել այլ ոլորտների վրա և մասնակցեց Հրազդանի ցեմենտի գործարանի «սեփականաշնորհմանը»: Գործարանի սեփականաշնորհման գինը կազմում էր մոտ 150 հազար դոլար, երբ այդ ժամանակ Երևանի կենտրոնում 3 սենյականոց բնակարանը նույնքան արժեր: Նրա հետ մեկտեղ գործարանի սեփականատեր դարձավ ևս մի հոգի, ով հետագայում սպանվեց` իր դեմ իրականացված մահափորձի հետևանքով: Պետպատվեր իրականացնող բոլոր շինընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել միայն Հրազդանի գործարանից: Բաղդասարովի մյուս «սխրանքը» «Հայխնայբանկի» «սեփականաշնորհումն» էր, որը նա գնեց 300 հազ. դոլարով, ինչը, իրականում, եղել է բանկի Երևանի մի քանի գրասենյակների արժեքը: Այն հետագայում վաճառվեց «ՎՏԲ» բանկին: և այդ ամենը նա կրկին արեց Սարգսյանի ու Քոչարյանի աջակցությամբ: Նավթամթերքների ներկրման վրա վերահսկում իրականացնելու և առաջին հերթին ավիակերոսինի վրա ամբողջական մենաշնորհ սահմանելու միջոցով նպատակաուղղված կերպով սնանկացման է հասցվել պետական «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը մինչև 2000-ը ինքնաբավ և եկամտաբեր ընկերություն էր: Հետագայում ավիաընկերությունը բաժանվել է 3 մասի, սակայն աստիճանաբար մինչև 2004-ը բոլոր ավիափոխադրողները Բաղդասարովի «Արմավիայի» կողմից դուրս են մղվել շուկայից: Ակտիվների ենթադրվող չափը 1 միլիարդ դոլար է:

Բարսեղ Բեգլարյան
Ծագումով ղարաբաղցի Ֆլեշ Բարսեղը Սերժ Սարգսյանի գլխավոր բիզնես գործընկերներից մեկն է: Նա դե յուրե դիզվառելիքի շուկայում խոշորագույն «Ֆլեշ» ընկերության սեփականատերն է: ՀՀ նավթամթերքների շուկայում ապահովում է բենզինի ավելի քան մեկ քառորդ մասը: Նրան է պատկանում «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի բաժնետոմսերի 45 տոկոսը, խոշորագույն «Ղարաբաղ գոլդ» ընկերության բաժնետոմսերի 55 տոկոսը, «Ֆլեշ+» ընկերության 80 տոկոսը, «Ալյանս» ապահովագրական ընկերության 10.5 տոկոսը: Ֆլեշ Բարսեղն ունի 56 բենզալցակայան, որոնցից 12-ը` Երևանում, 40-ը` մարզերում, 4-ը` ԼՂ-ում: «Արարատ» բանկի համասեփականատերերից մեկն է: Մաքսային ծառայության տվյալներով, վճարվող եկամտահարկի հիման վրա 2005-ին ՀՀ-ում ամենահարուստ մարդն էր:

Վոլոդյա Բադալյան
Ռոբերտ Քոչարյանի խնամի, նրա խոշոր գործընկերներ, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը Սպիտակի շաքարի գործարանի նախկին տնօրենն է: Նրա ձեռքի տակով է անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» և «Պոլիվինիլացետատը»: 2001-ին ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկն է: Վարկը «Արդշինբանկի» միջոցով յուրացվել է ՀՀ ագրոարդյունաբերողների և սերմնաբուծության միության կողմից: Բադալյանը նաև եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջև կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը: Այդ բարեկամության և հովանավորչության շնորհիվ միջնորդավորված անձանց միջոցով վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: ՀՀ-ի կողմից հանդիսանում է «Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի» անդամ, որի միջոցով Քոչարյանը իր քաղաքական և տնտեսական շահերի լոբբինգ էր իրականացնում ՌԴ-ում:

Սամվել Մայրապետյան
Երևանի բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Սամվել Մայրապետյանը Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ ներկայիս փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավոր բիզնես-գործընկերներից է: Նրա անունն առաջին անգամ մամուլում հայտնվեց 1995-ին, երբ իրավապահ մարմինները կաշառակերության դեպք բացահայտեցին բժշկական ինստիտուտում: Այնուհետև Մայրապետյանը բժշկականից տեղափոխվեց մշակույթի նախարարություն, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի պահանջով Մայրապետյանի պայմանագիրը խզվեց, և նա մեկնեց Մոսկվա: Սամվել Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության գլխավոր սեփականատերն է: Հենց նա Երևանում, Բայրոնի փողոցի վրա կառուցեց առաջին էլիտար շենքը, իսկ հետագայում դարձավ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի բիզնես-գործընկերը` էլիտար շինարարության ոլորտում (Երևանի կենտրոնում նման բնակարանների 1 քմ-ն արժե 1000 դոլարից ոչ պակաս): Մայրապետյանի կինը` բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր Գոհար Քյալյանը, ըստ «The Moscow post»-ի, բավական կոլորիտային կին է, ընդդիմադիր մամուլի ամենասիրելի հերոսներից մեկը: Մինչ ռեկտորի պաշտոնում ընտրվելը, Քյալյանը, ըստ ռուսական լրատվամիջոցի, մտավ «Օրինաց երկիր» կուսակցություն, քանի որ այն ժամանակվա ԿԳ նախարարը ՕԵԿ-ական էր: Մայրապետյանը իր տիկնոջը ռեկտոր դարձնելու հարցը լուծեց մի քանի հոգու, այդ թվում ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանին, Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակ Քոչարյանին էլիտար բնակարաններ նվիրելով: «Նկատենք, որ իր տիկնոջը ռեկտոր դարձնելը, տարբեր գնահատականներով, Մայրապետյանի համար արժեցել է 500 հազար դոլար»,- նշում է «The Moscow post»-ը:

Լևոն Սարգսյան
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) իր ուղին սկսեց Երևանի ալրաղացից, որի համասեփականատերն էր ցանկանում դառնալ: Հետագայում նա այդ գործը բարեհաջող ավարտեց 2002-ին: Հինգ տարի անց նա ստիպված եղավ վաճառել ալրաղացը: Լևոն Սարգսյանը կոշիկի խանութների ցանցի սեփականատեր է` «Սալամանդր», «Աս», «Բանգլադեշ» և ևս մի մեծ խանութ Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Սարգսյանը համարվում է իշխանությունների առաջին մահակը: Իր թիկնապահների միջոցով կազմակերպել է կոպիտ հարձակումներ ընդդիմադիր լիդերների և այլախոհների վրա: Ռուսական լրատվամիջոցն առանձնացնում է 2004-ին իրավապաշտպան Միքայել Դանիելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը և երկրի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի դեմ մահափորձը: «Որոշ տվյալներով, որոնք հրապարակվել են նաև մամուլում, դիմել է վարձու մարդասպանների` Քոչարյան-Սարգսյան զույգի համար կրիմինալ և բիզնես-աշխարհում անցանկալի անձանց վերացնելու համար: 2008-ի աշնանը նրա հրահանգով «Օդնոկլասնիկի» սրճարանում սպանվեց 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանը: Լևոն Սարգսյանի կերպարը դարձավ այնքան զազրելի, որ վերջին շրջանում «ընդհատակյա գործողությունների վարպետից» սկսեցին հետ քաշվել նախագահը և նրա շրջապատը»,- նշում է «The Moscow post»-ը:

Ռուբեն Հայրապետյան
Ռուսական լրատվամիջոցը նշում է, որ ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբո, ֆուտբոլի «Փյունիկ» ակումբի դե ֆակտո տերն է: Հայաստանում, ըստ «The Moscow post»-ի, լավ են հիշում անեկդոտային պատմությունը, երբ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցից առաջ (երբ վերջինս գնում էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու), Հայաստանի զինանշանի վրայից մեկ անհետանում, մեկ հայտնվում էր Արարատ լեռը, ինչն ուղեկցվում էր Ռուբեն Հայրապետյանի անգրագետ ու անհեթեթ բացատրություններով: Հայրապետյանը հանդիսանում է Հայաստանի «ծխախոտի արքաներից» մեկը: Իր բիզնես-կարիերան սկսել է «Հայծխախոտ» արտադրական միավորման փոխտնօրենի պաշտոնից: Հետագայում դարձել է «Հայծխախոտ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ: 1999-ին գնել է հայ-կանադական «Գրանդ տոբակո»-ի բաժնետոմսերի մի մասը, իսկ հետո` մյուս մասը: Գրոշներով սեփականաշնորհել է Վանաձորի տրիկոտաժի ֆաբրիկան, որը հիմա արտադրում է այնպիսի քանակությամբ տրիկոտաժ, որ արտահանվում է այլ երկրներ: Ըստ ռուսական ԶԼՄ-ի, Հայրապետյանը ուրիշի ունեցվածքը խլելու մեծ սիրահար է: Մասնավորապես, «Բջնի» գործարանի «դեդեկտիվ ձեռքբերումից» հետո, նա իշխանությունների օգնությամբ հետաքրքրություն ցուցաբերեց «Բյուրեղի» հանդեպ: Հայրապետյանին է պատկանում շինանյութերի, մետաղյա իրերի, ջրատաքացուցիչ սարքերի մեծածախ վաճառքով զբաղվող «Ռումավա» ԲԲԸ-ն, կտորեղենի, տեքստիլ արդյունաբերության արտադրությամբ զբաղվող «Խարուր» ԲԲԸ-ն, հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ զբաղվող «Բամբակ» ՓԲԸ-ն, «Ավան-91» ալկոհոլային խմիչքների արտադրական կոմպլեքսը, «Անահիտ» ռեստորանները, բարերն ու սրճարանները, «Նորալուսին» հանգստյան և զվարճանքի կազմակերպությունը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Կազմակերպությունների մի մասը գրանցված է Հայրապետյանի հոր` Ռաֆիկ Հայրապետյանի անունով, այդ թվում` և գազային վառելիքի մեծածախ վաճառքի ոլորտում նրա բիզնես-կառույցները: Համարվում է «իշխանության մահակներից» մեկը: Ունի լավ զինված և բազմամարդ թիկնազոր: Միշտ ձգտում է, որ լրատվամիջոցները, նույնիսկ ընդդիմադիր, իրեն անվանեն Սերժ Սարգսյանի ամենամերձավոր օլիգարխը և փորձում է արդարացնել իր «բարձր կոչումը»:

Կարեն Կարապետյան
Ինչպես նշում է «The Moscow post»-ը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, ծագումով Տաշիրից, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Կարեն Կարապետյանը 1990-93թթ. եղել է «ՍԻԿ» (Դոնի Ռոստով) առևտրաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 1993-99թթ.` Տաշիրի էմալապատ սպասքի գործարանի տնօրենը, այնուհետև` նույն գործարանի խորհրդի նախագահը: Նրա գլխավոր բիզնես-գործընկերը հարազատ եղբայրն է` Սամվել Կարապետյանը, ով ապրում է Ռուսաստանում, որտեղ ունի խոշոր բիզնես և հանդիսանում է «Տաշիր գրուպի» սեփականատերը: Կոնցեռնի կազմի մեջ են մտնում արդյունաբերական և շինարարական կազմակերպություններ, առևտրի կենտրոններ, մատակարարող և կենցաղային կազմակերպություններ, ռեստորանների և հյուրանոցների ցանց, առողջարաններ, ինչպես նաև` շուրջ 200 բազմապրոֆիլ կազմակերպություններ` ավելի քան 30 հազար աշխատակիցներով: Կարապետյանի կոնցեռնը, ըստ «Ֆորբս» ամսագրի, 2007-ին եղել է 12-րդը` Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի շարքում: «Տաշիր գրուպը» Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա «Սոգլասիե» ՓԲԸ-ի բիզնես-գործընկերն է: «Արա Աբրահամյանի «Սոգլասիե-Հայաստան» հայկական բիզնես-կառույցը հանդիսանում է այն այլանդակության լիիրավ մասնակից, որ Հայաստանում կոչվում է «էլիտար շինարարություն»` իր բոլոր բնորոշ ատրիբուտներով` իրենց տներից մարդկանց բռնի տեղահանում, գրոշներով նրանց հողերի և տների գնումը և այլն: Կարեն Կարապետյանը «Տաշիր գրուպի» ղեկավարն է Հայաստանում, հետևաբար` երկրի տնտեսության և բիզնեսի տվյալ ոլորտի համար դրանից բխող բոլոր հետևանքներով: Կոնցեռնի մեջ մտնող ձեռնարկությունների մասնագիտացումը նույնն է, ինչ-որ Ռուսաստանում, սակայն առաջնային ուղղություններ են հանդիսանում անշարժ գույքը, շինարարությունը, սպասարկման ոլորտը (առաջին հերթին հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ և պիցերիաներ) և առևտուրը: Վարչապետի պաշտոնի համար Կարապետյանի թեկնածությունը քանիցս քննարկվել է Սերժ Սարգսյանի հետ: Չնայած նրա եղբոր` Ռուսաստանի հայ համայնքից Հայաստան խոշոր ներդրումների ներգրավմանը աջակցելու խոստումներին և Սերժ Սարգսյանի տված բազմաթիվ երդումներին, այդ հարցը այդպես էլ չի լուծվել հօգուտ Կարապետյանի: Վերջինս ստիպված եղավ բավարարվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնով»,- գրում է «The Moscow post»-ը:

«Հայկական ժամանակ»
2010թ. մարտ

Նյութի բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ: Երկրորդ մասը՝ այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում