Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

«Պատերազմի վերսկսման հնարավորությունն իրական է, բայց ոչ հիմա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավոր Սերգեյ Մարկովը
– Պարոն Մարկով, այսօր Աստրախանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո կանցկացվեն հերթական բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից: Ձեր կարծիքով, ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսօր ի՞նչ փուլի է հասել:
– Ղարաբաղյան բանակցային գործընթացը գտնվում է կայուն վիճակում, բայցեւ առկա են որոշակի նրբերանգներ: Գոյություն ունեն երկու հիմնարար պահեր: Առաջինն այն համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտությունը 15-20 տարի առաջ է լուծվել` հիմնականում Հայաստանի շահերին խիստ համապատասխան: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ այդ ժամանակներից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հարաբերակցությունը նշանակալիորեն փոխվել է հօգուտ Ադրբեջանի եւ շարունակում է ակտիվորեն փոխվել նույն ուղղությամբ: Այս երկու հանգամանքների հակասությունները թույլ չեն տալիս, որպեսզի հակամարտությունը մնա կայուն իրավիճակում, եւ արդյունքում ինչպես ֆիզիկայում է կատարվում` կարծես ոչինչ տեղի չի ունենում երկու կողմերի միջեւ, սակայն ներուժը անընդհատ ու ակնհայտորեն մեծանում ու մեծանում է: Եվ որոշակի փուլում այդ ներուժը կարող է այնքան կշիռ հավաքել, որ Աստված մի արասցե, մի կայծ անցնի նրանց միջով…
Ինչ վերաբերում է հակամարտության արտաքին կողմին, ապա բոլոր ազդեցիկ դերակատարները, ինչպիսիք են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը, հավասարահեռ դիրքորոշում են որդեգրել: Մի կողմից չեն ցանկանում հակամարտության սառեցում, մյուս կողմից` չունեն հակամարտության կարգավորման որեւէ ծրագիր: Բացի այդ, մի կողմից երեքն էլ` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրամիությունը, ունեն շատ ուժեղ հայկական լոբբի, որը որոշակիորեն քաղաքականություն է թելադրում: Մյուս կողմից` չեն կարող շրջանցել այն փաստը, որը Ադրբեջանը տնտեսապես ավելի հզոր է եւ քաղաքականապես ավելի շահավետ իրավիճակում է գտնվում, որ Ադրբեջանը մեծ նշանակություն ունի էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից: Այսպիսով, պատային իրավիճակ է ստեղծվում:
– Պարոն Մարկով, վերջերս շատ է արծարծվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «շրջանակային համաձայնագրի» ստորագրման հնարավորությունների մասին թեման: Դուք դա հնարավո՞ր եք համարում:
– Ես չգիտեմ, թե ի՞նչ է նշանակում «շրջանակային համաձայնագիր»:
– Լավ, որեւէ փաստաթղթի ընդունում մինչեւ տարեվերջ` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հնարավո՞ր է:
– Որեւէ փաստաթղթի ընդունում հնարավոր է, եթե հաջողվի այդ փաստաթղթում ներառել բոլոր կողմերի դիրքորոշումները` դիվանագիտական ձեւակերպումներով: Այնուամենայնիվ, նման փաստաթուղթը չի լուծում բազային հակասությունների հարցը` որ հակամարտությունը լուծված է Հայաստանի շահերին համապատասխան, եւ այն, որ Ադրբեջանը մեծ թափով փոխում է ուժերի հարաբերակցությունը ու շարունակուն է փոխել: Ասել է թե` փաստաթղթերը չեն լուծում նշյալ հիմնարար հակասությունները:
– Վերջին ամիսներին առավելապես փորձագետները հաճախ են նշում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոխվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, դա կապված է զենիթա-հրետանային «Պիոն» զենքի վաճառքի հետ. «Պիոն»-ը, ի տարբերություն C-300-ի, հարձակվողական զենք է, իսկ դա նշանակում է, որ եթե պատերազմ բռնկվի, Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշումը:
– Ես կարծում եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Ռուսաստանի համար նախեւառաջ կարեւոր են մի քանի գործոններ` պատերազմի չբռնկում, երկրորդ` հակամարտության կարգավորման գործընթացի աջակցություն եւ այն բանի հստակ գիտակցում, որ եթե այս սերնդի քաղաքական գործիչները չկարողանան լուծել հակամարտությունը, պետք է այն նորմալ վիճակում հանձնել քաղաքական գործիչների մյուս սերունդներին: Եվ այս ամենի հետ մեկտեղ զարգացնել հարաբերությունները ե՛ւ Հայաստանի հետ` որպես գլխավոր դաշնակցի, ե՛ւ Ադրբեջանի հետ, որը կարեւոր է որպես տնտեսական գործընկեր:
– Պարոն Մարկով, հավանաբար տեղյակ եք, որ հոկտեմբերի 4-14-ը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներում իրականացվեց ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելություն: Այս առաքելության արդյունքները զեկույցի տեսքով կներկայացվեն: Այն փաստը, որ այս առաքելությունն իրականացվեց հիմա` չի՞ վկայում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վճռական փուլի ենք հասել:
– Ես կարծում եմ, որ լուրջ տեղաշարժ տեղի չի ունեցել եւ մոտ ապագայում տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում իրավիճակի փոփոխություններ չեն արձանագրվի: Բայց Ադրբեջանն իր բուռն տնտեսական աճով, իհարկե, համաձայն չէ ստատուս քվոյի պահպանմանը եւ ձգտում է փոխել իրավիճակը:
– Բաքվից շատ է հնչում այն մեղադրանքը, թե պաշտոնական Երեւանը խուսափում է Մադրիդյան սկզբունքների առնչությամբ հստակ համաձայնություն տալ: Դուք հնարավո՞ր եք համարում այնպիսի մի իրավիճակ, երբ պաշտոնական Երեւանը դուրս գա բանակցային գործընթացից:
– Կարծում եմ` Հայաստանին ձեռնտու չէ դուրս գալ բանակցային գործընթացից, քանի որ բանակցային գործընթացը, մյուս կողմից, այն ուժն է հանդիսանում, որը Ադրբեջանը իր հասարակությանն է ներկայացնում, իսկ երբ Ադրբեջանի իշխանությունը հասարակությանը չհրամցնի այդ գործընթացը` հասարակությունը կպահանջի այդ հակամարտության կարգավորման այլ տարբերակներ որոնել եւ այստեղ Ադրբեջանի կողմից ուժային տարբերակի կիրառման վտանգն է առաջ գալիս:
– Իսկ պատերազմի բռնկումը դուք որքա՞ն եք իրական համարում:
– Պատերազմի վերսկսման հնարավորությունն իրական է, բայց ոչ հիմա, քանի որ պատերազմի բռնկման սցենարը կաշխատեր, եթե կասկածներ լինեին, որ ուժերի հարաբերակցությունը շատ արագ հօգուտ Ադրբեջանի է փոխվում, եւ այդկերպ հնարավոր կլիներ կանխել այդ բացասական միտումը: Որքանով ես տեղյակ եմ, այսօր Հայաստանի իշխանությունների մոտ նման մտավախություններ չկան: Իսկ Ադրբեջանը, չնայած այն հանգամանքին, որ ռազմական տեսանկյունից բավական լրջորեն հզորանում է, պատրաստ չէ ռազմական գործողությունների, որոնց արդյունքում տնտեսական աճն ու քաղաքական կայունությունը հարվածի տակ կդրվեն: Մյուս կողմից` Թուրքիան ոչ այնքան լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ, նրանց միջեւ բարդ բանակցություններ են ընթանում, իսկ նման հակամարտության բռնկման պարագայում դա կազդի նաեւ Ադրբեջանի վրա, ուստի Թուրքիայի համար ցանկալի չէր լինի Եվրամիության հետ հարաբերություններում մի նոր իրավիճակի ստեղծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում