Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Քաղաքական կախվածությունը և կոռուպցիոն անկախությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ձեռքբերումները գրեթե զրոյական են: Այդ խոստովանությունն իհարկե արժանի է դրվատանքի, բայց «ազնիվ խոստովանությունից» երկրի կյանքը չի թեթևանում: Իսկ կոռումպացված կյանքի ծանրությունն էլ հաճախ զգացվում է ոչ միայն սոցիալ-տնտեսական դժվարությունների, այլ ողբերգությունների տեսքով: Օրինակ` Դոմոդեդովո օդանավակայանում օրերս տեղի ունեցած ահաբեկությունը: Ինչ էր այն, եթե ոչ Ռուսաստանի ուժային համակարգերի վերից վար կոռումպացվածության հետևանք: Կոռումպացվածություն, որը բացառում է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը և դառնում է սեփական երկրի քաղաքացիների մահվան պատճառ:

Այդ ամենն իհարկե Ռուսաստանի ներքին հարցեր են, որոնք պետք է առաջին հերթին Ռուսաստանի հասարակությանը հուզեն: Սակայն այստեղ անշուշտ հուզվելու բան կա նաև մեզ համար: Ընդ որում, ոչ թե հայ-ռուսական բարեկամության հողի վրա, այլ զուտ պրագմատիկ պատկերացումների: Բանն այն է, որ Հայաստանը, որպես պետական օրգանիզմ, ըստ էության ներկայիս ռուսական պետական օրգանիզմի շարունակությունն է, փոքր մոդելը: Հայաստանը կառավարվում է գրեթե նույն մեթոդաբանությամբ` բոլոր ոլորտներում, ինչպես որ կառավարվում է Ռուսաստանը:

Իսկ դա նշանակում է, որ եթե Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը զրոյական է, և դա խոստովանվում է նախագահական մակարդակով, ապա Հայաստանում անիմաստ է մտածել կոռուպցիայի դեմ իրական պայքարի մասին: Քանի դեռ Ռուսաստանը կոռումպացված է վերից վար, Հայաստանն էլ լինելու է այդպիսին: Այդպիսին չլինելու համար Հայաստանը պետք է գտնվի ռուսական կառավարման մոդելի մեթոդաբանությունից դուրս: Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է դադարի լինել ռուսական քաղաքականության, ռուսական հոգեբանության, ռուսական աշխարհընկալման ֆորպոստ, որպեսզի այստեղ շանս առաջանա արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Բարեբախտաբար Հայաստանի իշխանական համակարգի կոռումպացվածությունը ունենում է առավելապես սոցիալ-տնտեսական ազդեցություն բնակչության վրա, և բանը չի հասնում նաև ահաբեկությունների, ինչպես Ռուսաստանում: Բայց դա շատ թույլ մխիթարություն է, առավել ևս, որ եթե հարցին նայենք գլոբալ առումով, ապա կոռուպցիայի մեջ խրված երկրի քաղաքացիները որևէ դեպքում չեն կարող իրենց անվտանգ զգալ: Այդ իմաստով է, որ կոռուպցիան ազգային անվտանգության հարց է:

Իսկ ելնելով այն իրողությունից, որ Հայաստանում առկա կոռուպցիան հոգևոր և նաև ֆիզիկական սնունդ է ստանում հենց Ռուսաստանից, բոլոր հիմքերն ունենում ենք ենթադրելու, որ Ռուսաստանի հետ հարաբերության որակական վերանայումը Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է, պահանջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում