Այսօր «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի և հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Այսօր հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև պաշտպանության նախարարության վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում և նրա անունը կրող զորամասում: