Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ մայոր Վահե Մարտիրոսյանը այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հունվարի 1-ին Երևանում արձանագրվել է 3 ավտովթար, ինչի հետևանքով վիրավորվածության 6 դեպք է արձանագրվել: Շրջաններում 7 ավտովթար է արձանագրվել` 20 վիրավորով, 28-ն էլ նյութական վնասներ են կրել: Հունվարի 2-ին Երևանում 3 վթար է արձանագրվել: Արդյունքում ուղևորներից 5-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Հունվարի 2-ին շրջաններում 5 վթար է արձանագրվել, որոնցից 1-ը` մահվան ելքով, 12-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Իսկ 22 ավտովթարի դեպքով տուժողները միայն նյութական վնաս են կրել: