Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են

Ձվից ձի և ձիուց ձու

Հանրային ուշադրություն գրավելու առումով ձուն գերազանցեց Հայաստանի իշխանությանը, և, կադրային փոփոխություններից ավելի, հանրային ուշադրություն և աժիոտաժ է առաջացրել Հայաստանում ձվի խնդիրը: Խանութներում ձու չկա, իսկ Նոր տարին անդառնալիորեն մոտենում է: Հասարակությունը խուճապի է մատնվում, իսկ իշխանությունն էլ խոստանում է իրավիճակը արագ շտկել: Ձու, իհարկե, կլինի, եթե ոչ այսօր, ապա վաղը, կամ մյուս օրը, կամ այն մյուս օրը: Ի վերջո, ձվի խնդիրը կլուծվի: Սակայն բուն խնդիրը Հայաստանում ձուն չէ: Այս իրավիճակի համար են երևի թե ասել, թե ինչն է խանգարում վատ պարողին: Իրականում ձվի խնդիրը արտահայտությունն է, ընդ որում՝ վառ արտահայտությունն այլ գլոբալ, համակարգային խնդրի, որ կա Հայաստանում: Երևի թե բոլորն են հիշում, թե ինչպես էին համանման խուճապային դեֆիցիտներ ստեղծվում, օրինակ, շաքարավազի շուկայում, երբ խանութներից վերանում էր շաքարավազը: Այսօր ձուն է վերանում: Վաղը մի ուրիշ բան կվերանա: Այդ վերացումները վերացնելու համար անհրաժեշտ է ոչ թե լուծել շաքարավազի, ձվի, կամ յուղի, կարագի, պանրի, երշիկի խնդիրները, այլ լուծել Հայաստանի Հանրապետության տնտեսության համակարգային խնդիրն ու ազատականացնել այն՝ սահմանելով պետական կարգավորման հստակ մեխանիզմներ: Մինչդեռ այսօր նրանք, ովքեր պետք է սահմանեն այդ մեխանիզմները, իրենք են տնօրինում շաքարավազի, յուղի, կարագի, ձվի և այլ շուկաները: Ահա թե որն է Հայաստանի գլխավոր խնդիրը, «պարել» չկարողանալու բուն պատճառը; Հետևաբար, ձուն ընդամենը դրսևորումներից մեկն է, պատճառներից մեկը: Այդ դրսևորումները եղել են, կան, լինելու են տարբեր ոլորտներում, քանի դեռ Հայաստանում սերտաճած են բիզնեսն ու իշխանությունը, քանի դեռ բիզնեսմենները դառնում են իշխանավոր, կամ իշխանավորները դառնում են բիզնեսմեն: Այդ պայմաններում բնական է, որ Հայաստանում տեղի են ունենալու շարժեր «ձվի գողը ձիու գող էլ կդառնա» ժողովրդական իմաստնության տրամաբանությամբ, և՝ հակառակը: Հայաստանի տնտեսություն կոչվածը իր մոնոպոլիաներով և օլիգոպոլիաներով ձևավորվեց հենց այդպես` ձվերը հատ առ հատ վերածվեցին ձիու: Հիմա հակառակի փուլն է, և առկա իրավիճակը ձիուց գնում է դեպի ձու, որովհետև ձիուց այն կողմ այս երկրում այլևս բան չի մնացել, իսկ դրսում էլ ինչ-որ բանի հասնելու համար պահանջվում են մտածողության և գործողությունների այլ որակներ: Այդ իսկ պատճառով էլ հայաստանյան տնտեսական կյանքը հետուառաջ է անելու` «ձվից ձի» և «ձիուց ձու» երթուղով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում