Tuesday, 14 05 2024
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ

Անձի ձեռքին թանաքի կայուն հետք թողնելու ՀԱԿ-ի առաջարկը ընտրողի իրավունքերի խախտում է. Տիգրան Մուկուչյան

Բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թանաքի կայուն հետք թողնելու վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, կխախտի ընտրողի՝ քվեարկությանը մասնակցելու գաղտնիության իրավունքը: Այս տեսակետը Տիգրան Մուկուչյանը հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ձևակերպման առումով ինքնին խնդիր է առաջանում՝ կապված «թանաքի կայուն հետք» արտահայտության հետ: Ի՞նչ ենք հասկանում «թանաքի կայուն հետք» ասելով: Նախ, այդ կայուն հետքը կարող է լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Եթե կայուն հետքը պետք է տեսանելի լինի, ապա այստեղ լուրջ խնդիր է առաջանում՝ կապված անձի՝ քվեարկությանը մասնակցելու գաղտնիության իրավունքի պահպանման հետ, որովհետև քվեարկությանը մասնակցելն անձի իրավունքն է: Անձն ինքն է որոշում՝ ինչպես մասնակցել, այնպես էլ չմասնակցել քվեարկությանը: Հետևաբար անձն ինքն է որոշում որևէ այլ անձի մոտ բացահայտել՝ ինքը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ: Եթե անձի ձեռքի վրա առկա է նաև այլ անձանց համար տեսանելի որևէ դրոշմում, ապա կարող է խնդիր առաջանալ քվեարկության մասնակցության բացահայտման հետ, ինչն իրենից քվեարկության գաղտնիության իրավունքի պահպանման տարր է ներկայացնում»,- ասաց Մուկուչյանը:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, եթե խոսքը սովորական աչքով անտեսանելի թանաքի հետքի մասին է, ապա տեղին է հիշել միջազգային փորձի մասին: «Այս դեպքում կիրառվում են հատուկ լուսային սարքեր: Երբ անձն այցելում է տեղամաս, տեղամասային կենտրոնի մուտքի առջև նրա ձեռքի վրա ստուգվում է այդ նշանի բացակայությունը, ինչից հետո նրան թույլ են տալիս մուտք գործելու տեղամաս և կատարել իր ընտրությունը: Միաժամանակ, նշված փորձի ուսումնասիրությունը հանգեցրել է այն դիրքորոշմանը, որ սա իր մեջ ևս բավականին շատ խնդիրներ է պարունակում: Մասնավորապես, ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ կենցաղային շփումների ժամանակ, երբ քվեարկության մասնակցած և չմասնակցած անձինք, ասենք, ձեռքով բարևում են միմյանց, ներկանյութը կարող է անցնել ձեռքից ձեռք: Արդյունքում ստացվում է, որ ընտրատեղամասում չեղած ընտրողն այցելել է տեղամաս, և լուսային սարքով ստուգվելուց հետո պարզվել է, որ նրա ձեռքի վրա ներկանյութի որոշակի նշումներ են առկա: Այդ մարդուն ուղղակիորեն արգելվել է մտնել ընտրատեղամաս՝ այն դեպքում, երբ նա քվեարկության մասնակցած չի եղել: Այսինքն՝ սա մի մեխանիզմ է, որի պայմաններում հնարավոր են դեպքեր, երբ կարող է խախտվել ընտրողի քվեարկության իրավունքը»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահի խոսքով, քվեարկությանը մասնակցելուց հետո անձնագրերում կատարված դրոշմակնքումից բացի ՀՀ Ընտրական օրենսգրքում առկա են մի շարք այլ կանոնակարգումներ ևս, որոնց համակցությունը լիարժեք հնարավոր է դարձնում խուսափել ցանկացած տեսակի խախտումներից: «Կարծում եմ՝ Ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր մեխանիզմները լիարժեք ու բավարար են, որ ընտրական գործընթացի ցանկացած մասնակից կարողանա իրականացնել լիարժեք վերահսկողություն ընտրական գործընթացների նկատմամբ»:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ է ներկայացրել, որում ընտրական գործընթացն առավելագույնս թափանցիկ ու օրինական դարձնելուն ուղղված առանցքային առաջարկներ է արել: Այդ առաջարկներից մեկով սահմանվում է բազմակի քվեարկությունը բացառելու նպատակով քվեարկության մասնակցած անձի ձեռքին թանաքի կայուն հետք թողնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում