Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

Ինչի համար է պետք իշխանությունը

Վերջին շրջանում Հայաստանի ներիշխանական դաշտում տեղի ունեցող պրոցեսները քիչ թե շատ առավել հասկանալի և ընկալելի են դառնում, երբ դրանք դիտարկում ենք փոքր-ինչ ավելի լայն համատեքստում, քան զուտ քարոզչական ակցիաները, որ իշխանությունը ցանկանում է իրականացնել կարդային փոփոխությունների միջոցով և փորձում է դրանով վարկանիշ հավաքել:

Բանն այն է, որ քարոզչական տեխնոլոգիայի կիրառման պարագան կարծես թե այդքան էլ ծանրակշիռ մեկնաբանություն չէ: Խնդիրն այն է, որ մինչև 2012 թվականի խորհրդարանի ընտրություն, որն առաջինն է Հայաստանի հերթական ընտրական նախագահա-խորհրդարանական ցիկլում, կա բավական ժամանակ` 1, 5 տարի: Մեծ հաշվով, դա, իհարկե, շատ չէ, բայց նաև քիչ էլ չէ այն իմաստով, որ կադրային փոփոխությունների առաջացրած վարկանիշային էֆեկտը, եթե այն լինի էլ, հազիվ թե պահպանվի այդքան երկար: Հետևաբար քիչ հավանական է, որ փոփոխությունների գլխավոր շարժառիթը լինի կադրային փոփոխություններով քարոզչական էֆեկտ ստանալը: Խնդիրը, թերևս, ավելի լայն է և սկսում է 2008 թվականի իշխանության փոփոխությունից: Պետք չէ զարմանալ: 2008 թվականին Հայաստանում փոխվել է իշխանություն: Իհարկե, այդ իշխանությունը չի անցել ժողովրդին, իսկ ժողովրդին իշխանության բերելու նախաձեռնությունը վերցրած ընդդիմության քայլերը դաժանորեն ճնշվել են զենքի ուժով: Բայց, միևնույն է, տեղի է ունեցել իշխանության փոփոխություն: Խնդիրը միայն այն չէ, որ փոխվել է նախագահի անուն-ազգանունը, այսինքն` փոխվել է այն մարդը, ով ստանձնում է նախագահի պաշտոնը, և Ռոբերտ Քոչարյանին փոխարինել է Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել ոչ այնպես, ինչպես կուզեր իշխանությունը, և առավել ևս` ինչպես կուզեր այդ իշխանության դե յուրե պատասխանատվությունը ստանձնած Սերժ Սարգսյանը: Ընդդիմադիր հզոր շարժման հանգամանքը խափանել է իշխանության փոխանցման ծրագիրը, և դրան խառնվել է արյունը: Իսկ դա լիովին փոխում է իշխանության տրամաբանությունը:
Հարցն այն չէ, որ իշխանությունն այնքան նուրբ է, որ ամեն ինչ կտաներ, բայց արյունից ազդվել է և փոխվել: Իհարկե, ոչ: Բայց արյամբ ձևավորված իշխանությունն զգում է պատասխանատվության, բարոյահոգեբանական և նաև աշխարհաքաղաքական բոլորովին այլ կարգի ճնշում: Դա էլ փոխում է իշխանության տրամաբանությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ եթե իշխանությունը չունի նախկին տրամաբանությունը, ուրեմն փոխվել է, նախկինը չէ: Բայց անցած երկուսուկես, մոտ երեք տարիների ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ կոնկրետ տեսնել, թե ինչպիսին է այդ նոր, փոխված տրամաբանությունը, ինչպիսին է այդ նոր իշխանությունը: Ավելին, հայտնի չեղավ, թե որն է այդ նոր իշխանությունը: Երկու-երեք տարի շարունակ Սերժ Սարգսյանը փորձեց ելք որոնել 2008 թվականի այն ցանցից, որի մեջ նրան դրել էր Ռոբերտ Քոչարյանը: Ելքը կլիներ միայն այն, որ Սերժ Սարգսյանը ձևավորեր իր իշխանությունը: Անցած ժամանակահատվածում նա հենց միայն այն էր անում, որ փորձում էր ընդամենը չհանձնվել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը: Այդ հարցը նա, ըստ ամենայնի, կարողացավ լուծել, գոնե կարճաժամկետ առումով: Բայց լուծումը ամրապնդելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` սեփական իշխանության ձևավորումը: Այդ հարցի լուծում պահանջում է երկու կարևոր հանգամանք. ներքին կյանքում խնդիրները շարունակում են մնալ չլուծված, ծանրանում է թե՛ իրավաքաղաքացիական, թե՛ սոցիալ-տնտեսական բեռը, ինչի քաղաքական ծանրությունը ամեն պահի կարող է զգացնել տալ: Դե յուրե լինելով իշխանության, այսինքն` պատասխանատվության իրավական կրողը, Սերժ Սարգսյանն այդ բեռը տանելու համար պետք է ունենա դե ֆակտո իշխանություն, հատկապես երբ մոտ է ընտրական ցիկլը, երբ հասարակական ակտիվության գեներացիան կարող է ստանալ «երկրորդ շնչառությունը»: Դրանից բացի, բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվում համաշխարհային ասպարեզում: Այստեղ իրադարձությունները զարգանում են բավական հետաքրքրական սցենարներով և շատերի համար կարծես թե հասունանում է անկեղծության պահը, որի առումով զգալի դերակատարում և էֆեկտ ունեցան WikiLeaks-ի հայտնի հրապարակումները: Դրանք մասնավորապես Հայաստանի մասով պարունակում էին բավական լուրջ տեղեկություններ` կապված Իրանին զենքի վաճառքի հետ: Իսկ դա համաշխարհային ներկայիս կոնյունկտուրայի պայմաններում բավական լուրջ և հեռուն տանող հետևանք կարող է ունենալ ցանկացած պետության համար, առավել ևս` այնպիսի թույլ տնտեսա-քաղաքական վիճակում գտնվող, ինչպիսին Հայաստանն է:
Հետևաբար այդ գործում չտուժելու համար Սերժ Սարգսյանը հնրավորինս պետք է փորձի տարանջատվել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից և ձևավորի իրենը, միջազգային հանրությանը համոզելու համար, որ ինքը բոլորովին այլ իշխանություն է և լինելով Ռոբերտ Քոչարյանի իշխանության հենասյուներից մեկը` իրականում «երազել» է բոլորովին այլ որակի իշխանության մասին: Իսկ միջազգային հանրությունը, բնականաբար, այդքան էլ միամիտ չէ, դրան շատ արագ հավատալու համար և պահանջելու է Սերժ Սարգսյանից քայլեր, որոնք գործնականում են վկայելու Ռոբերտ Քոչարյանից անջատվելու ցանկության և ունակության մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանից նախ պահանջվելու է ձևավորել սեփական իշխանություն, նախ առնվազն արտաքնապես, իսկ հետո արդեն ցույց տալ, թե այդ իշխանությունն անուններից և դասավորությունից բացի, գործով ինչպես է տարբերվելու Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից: Այլ հարց է իհարկե, թե կոնկրետ ի՞նչ գործ է պահանջվելու Սերժ Սարգսյանից և ի՞նչ նպատակով: Բայց կարծես թե միարժեք է, որ որևէ գործ անելու համար նա պետք է ունենա սեփական գործիքը` սեփական իշխանության տեսքով, որպեսզի կարողանա պատասխանատու լինել այն ամենի համար, ինչ ստանձնել է կամ ստանձնելու է համաշխարհային գործընթացների համատեքստում Հայաստանի դերակատարության մասով: Այդ դերակատարության բնույթը առանձին խոսակցության նյութ է: Տվյալ պարագայում աներկբա է, որ դրա համար պարզապես պետք է Սերժ Սարգսյանը կազմի, այսպես ասած, իր թիմը: Աներկբա է նաև, որ միջազգային հանրությունը դրան տալու է որոշակի քարտ-բլանշ, այսինքն` թիմի ձևավորման հարցում աջակցելու է Սերժ Սարգսյանին, եթե իհարկե, այդ ձևավորման գործում նա մինչև վերջ կարողանա հավատարիմ լինել Քոչարյանի համակարգից առանձնանալու ուղղուն: Կրկնում եմ, խնդիրն այստեղ Քոչարյանի համակարգից վատ կամ լավ լինելը չէ, այլ նախ տարբերվելը, սեփական համակարգ ունենալը: Միջազգային հանրության համար դա ինքնին կարևոր հարց է, որպեսզի քոչարյանական գործոնին անընդհատ հղում անելով` Սերժ Սարգսյանը չկարողանա միջազգային հանրության հետ հարաբերություններում և նրանց հուզող տարբեր խնդիրներում մանևրելու փորձ կատարել: Հայաստանում տեղի ունեցող կադրային փոփոխությունները պետք է, թերևս, դիտարկել այդ համատեքստում: Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է կադրային լուրջ փոփոխությունների: Սակայն դրանք կրում էին հիմնականում էպիզոդիկ և շատ նոսր բնույթ` վկայելով, թե որքան դժվար են տրվում այդ փոփոխությունները Սերժ Սարգսյանին: Բայց այժմ կարծես թե եկել է պահը, երբ նա գիտակցում է, որ դրանց դանդաղ ընթացքը իր համար էլ ավելի մեծ դժվարություններ է առաջ բերելու թե՛ ներքին լարվածության, թե՛ արտաքին աշխարհի հետ հարաբերության առումով, հետևաբար առավել ռիսկային է արագ և դինամիկ կադրափոխությունների չգնալը, քան գնալը: Իհարկե, չի կարելի է ասել, թե դրանց գնալով և իրականացնելով` Սերժ Սարգսյանը իրեն կապահովագրի ռիսկերից: Բանն այն է, որ եթե այդ փոփոխությունները ծառայեն այն նույն արժեքներին ու շահերին, որոնք ունեցել է և ունի Հայաստանի իշխանական համակարգը, ապա Սերժ Սարգսյանը երևի թե ինքն էլ չի նկատի, թե ինչպես է սահուն կերպով վերաձուլվելու քոչարյանական համակարգին` դրանից բխող ծանր պատասխանատվությամբ հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում