Ռուսական ամենամեծ ընկերություններից մեկը` X5 Retail Group-ը (այս ընկերությանն են պատկանում «Պերեկրյոստոկ», «Պյոծյորոչկա», «Կարուսել» հիպերմարկետները), նախատեսել է պատենտավորել Facebook և Twitter ապրանքանիշերը` արտադրելով ըմպելիքներ այդ անվանումով:
Ընկերությունը պատրաստվում է արտադրել ալկոհոլային և ոչ ալկոհոլային արտադրանք, գարեջուր:
Կստանա՞ արդյոք ընկերությունն այս ապրանքանիշերը, հայտնի չէ: Նաև հայտնի չէ Facebook-ի ու Twitter-ի ղեկավարության արձագանքն այս նախաձեռնությանը:
Կարծում ենք, որ նրանք այս մտադրությունից ոգևորված չեն լինի: