Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Միջազգային ծրագրերով կրթություն ապահովելու համար պետք չէ փոխել «Լեզվի մասին» օրենքը

«Միջազգային ծրագրերով կրթական գործունեություն ծավալելու համար պետք չէ փոփոխել «Լեզվի մասին» օրենքը: Այդ օրենքը պետք է դուրս գար այդ փաթեթից. դա ֆունդամենտալ օրենք է, պետական անվտանգությունից բխող օրենք է»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը:
Ղազարյանը նկատեց, որ թե՛ նախագահը եւ թե՛ ԱԺ նախագահը եկել էին այդ համոզմանը, սակայն այժմ էլ` ինչ-որ իրավաբանների հետ քննարկումներից հետո, ուզում են ինչ-որ մի կետ ավելացնեն, համաձայն որի` միջազգային ծրագրերով կրթական գործունեություն իրականացնող կրթական հաստատությունների կարգը սահմանվում է «Հանրակրթության մասին» օրենքով, ինչի անհրաժեշտությունը Ղազարյանը եւս չի տեսնում: «Կարելի էր պարզապես լրացում անել «Կրթության մասին» օրենքում եւ մտցնել միջազգային լիցեյների գաղափարը, ինչը շատ տարածված է եվրոպական մի շարք երկրներում: Կարծում եմ, որ այնուամենայնիվ, «Լեզվի մասին» օրենքին ձեռք չեն տա եւ միայն կսահմանափակվեն «Հանրակրթության մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելով», ասաց ԿԳ նախկին նախարարը:
Էդուարդ Ղազարյանը նաեւ նկատեց, որ ի սկզբանե նշվում էր, թե միջազգային չափանիշներին համապատասխան կրթական մակարդակ ապահովելու համար մենք պետք է այլալեզու դպրոցներ ունենանք: Նրա գնահատմամբ, մենք նման դպրոցներ ունենք. «Այնպիսի դպրոցներ, ինչպիսիք են` Ֆիզմաթ դպրոցը, Քվանտը, Ֆոտոն վարժարանը, Բալատոնը, ապահովում են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող հանրակրթական մակարդակ: Այս դպրոցների սաները մասնակցում են միջազգային բոլոր օլիմպիադաներին եւ միշտ մեդալներով վերադառնում, դրանից էլ լավ չափանի՞շ: Ավելին` մեր մեծ գիտնականները, որոնք համաշխարհային գիտության մեջ ներդրում են ունեցել, հիմնականում ավարտել են հայկական, այն էլ` գյուղական դպրոցներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում