Тechcrunch.com կայքը փոխանցում է, որ Twitter միկրոբկոգերի կայքում տարածվում է համակարգիչների նոր տեսակի վիրուս: Այդ կայքի փոխանցմամբ, համակարգիչները վարակվում են այդ վիրուսով այն ժամանակ, երբ օգտատերը սեղմում է http://goo.gl/od0az և http://goo.gl/R7f68 կայքերի լինքերի վրա, սակայն բացառված չեն նաև, որ կան այլ լինքեր: Վտանգ են ներկայացնում նաև հայտնի կայքերի աղճատված անվանումները, օրինակ Goo.gl.com:
Երբ օգտատերը փորձում է տեսնել, թե ինչ կայք է դա, լինքը տանում է դեպի այն կայքեր, որոնք պարունակում են վարակված ծրագրեր` հանարվորություն ստեղծելով իմանալ տվյալ օգտատիրոջ գաղտնաբառը:
Twitter-ի պատասխանատուները նաև խորհուրդ են տալիս չսեղմել խնդիրների լուծման համար առաջարկվող Goo.gl լինքի վրա: