Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

Դա դեռ ոչինչ չի նշանակում

Գագիկ Բեգլարյանի հրաժարականը թերևս կարելի է համարել ամպրոպ խաղաղ երկնքում:
Ծեծը, բռնությունը, նվաստացումները և այդ կարգի երևույթները Հայաստանի իշխանության համար հավասարազոր են «խաղաղ» գործունեության, «խաղաղ» առօրյայի, և դժվար էր պատկերացնել, որ քաղաքապետի հերթական արարքը կարող է այդպիսի ծանր հետևանք ունենալ նրա համար:
Թեև, մյուս կողմից, արարքը կարծես այդքան էլ հերթական չէր, քանի որ նա ձեռք էր բարձրացրել նախագահի աշխատակազմի աշխատակցի վրա: Բայց նույնիսկ այդ պարագան քչերին էր ենթադրել տալիս, որ դա կարող է Գագիկ Բեգլարյանի համար պաշտոն արժենալ և նրան ստիպել հրաժարական տալ: Ավելին, իրադարձությունները կարծես ամենևին էլ այդ ձևով զարգանալու միտում չունեին: Բանն այն է, որ երբ Բեգլարյանի արարքը դարձավ մամուլի սեփականությունն ու սկսեց հրապարակվել ԶԼՄ-ներով, իշխանությունը կարծես ավելի ցուցաբերում էր աղմուկը մարելու հակվածություն: Դրա մասին էին վկայում թե՛ քաղաքապետարանի, թե՛ նախագահի նստավայրի հերքումները: Բայց իրադարձությունները հանկարծ սկսեցին շատ արագ զարգանալ և մի քանի ժամերի ընթացքում ունեցան նախնական հակվածությանը հակառակ դրսևորում ու հանգուցալուծում` հանգեցնելով քաղաքապետի պաշտոնանկության: Դա թերևս վկայում է այն մասին, որ այդ ընթացքում իշխանության մեջ տեղի է ունեցել ներքին լուրջ պայքար, հակառակ պարագայում իրադարձությունների այդօրինակ զիգզագաձև զարգացում չէր լինի: Ըստ երևույթին, իշխանության մի թև կամ մի բևեռ, կամ մի կենտրոն փորձել է ամեն ինչ հարթել` ինչպես հարթվել են մինչ այդ տեղի ունեցող համանման դեպքերը, իսկ մեկ այլ թև էլ կամ մեկ այլ կենտրոն, կամ բևեռ փորձել է կոնկրետ այս դեպքին տալ բոլորովին այլ հանգուցալուծում և հասնել նրան, որ Գագիկ Բեգլարյանը «չմարսի» իր արարքը: Այդ կապակցությամբ հրապարակային փաստեր չկան, որ հիմք տան իրավիճակի հստակ նկարագրության համար: Այդ իսկ պատճառով մնում է ենթադրությունների ճանապարհը:
Հանգամանքները վկայում են, որ Գագիկ Բեգլարյանի դեմ կանգնած ուժը եղել է իշխանության, այսպես ասած, երիտասարդական այն թևը, որը կազմում են արտասահմանյան կրթությամբ երիտասարդները, և որը կազմում է Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատի մի զգալի մասը: Այդ թևի առաջնորդ է ընկալվում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, ով նաև Սերժ Սարգսյանի փեսան է: Գագիկ Բեգլարյանի «զոհը» դարձած Արամ Կանդայանը կարծես հենց այդ թևի ներկայացուցիչ է կամ այդ թևի հովանու ներքո գործող երիտասարդ պաշտոնյա: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի շրջապատի մաս կազմող երիտասարդները, որոնց իշխանական համակարգում ազդեցություն ձեռք բերելու և այն ընդլայնելու հավակնությունները կարծես թե այդքան էլ գաղտնի կամ ծածուկ չեն, իրենց թևի պաշտոնյայի հանդեպ հարձակումը դիտարկել են որպես հարձակում իշխանության մեջ իրենց դիրքերի վրա: Ընդ որում, թերևս էական դեր է կատարել այն, որ հարձակումը եղել է իշխանական վառ արտահայտված քրեաօլիգարխիկ թևից, որի կարկառուն ներկայացուցիչ է Գագիկ Բեգլարյանը: Թերևս պակաս դեր չի խաղացել նաև պարզապես ընկերական համերաշխության գործոնը, և երիտասարդները պարզապես փորձել են մի կողմից անպայման լիարժեք հետամուտ լինել իրենց տուժած գործընկերոջ պաշտպանությանն ու հատուցմանը, և միևնույն ժամանակ էլ օգտվել առիթից և ամրապնդել սեփական դիրքն իշխանության մեջ ու շահել քրեաօլիգարխիկ թևի հետ այդ լոկալ «մարտը»: Դժվար է կռահել, թե այդ շարժառիթներից հատկապես որն է եղել գերիշխողը: Բայց կարծես ակնհայտ է, որ երիտասարդական բևեռը շահել է «մարտը» ներիշխանական պայքարի այս դրսևորման մեջ, որի առիթը, սակայն, եղել է ընդամենը անպատժելիության մթնոլորտի հերթական հետևանքը, երբ քաղաքապետը համարել է, որ իրեն` իշխանական համակարգի հենասյուն հանդիսացող անձնավորությանը, որը նաև իր շրջապատի միջոցով մեծ նյութական և ֆիզիկական լումա է ներդնում ընտրություններ կեղծելու գործում, թույլատրված է ամեն ինչ: Ըստ երևույթին, երիտասարդական թևը կարողացել է բավական հաջող խաղարկել այն իրողությունը, որ Գագիկ Բեգլարյանն այդպիսով, փաստորեն, հարձակվել է հենց Սերժ Սարգսյանի վրա` ծեծելով նրա նստավայրի աշխատակցին: Այսինքն` Բեգլարյանն անցել է սահմանը, ինչը հանդուրժելու դեպքում Սերժ Սարգսյանը կարող էր ստեղծել իր համար, մեղմ ասած, անցանկալի նախադեպ: Թերևս հենց այդ հանգամանքն է ստիպել, որ Սերժ Սարգսյանը ի վերջո գնա աննախադեպ որոշման և բռնություն կիրառելու համար պաշտոնանկ անի իշխանավորին: Չէ՞ որ իշխանության ներկայացուցիչների կողմից բռնության այդ դեպքն առաջինը չէր: Չէ՞ որ հասարակական կենսագործունեության տարբեր ոլորտներում, բիզնեսում, բանակում, իշխանության ներկայացուցիչները պարբերաբար դիմում են բռնության, սպառնում են, ծեծում են, առևանգում են, նույնիսկ սպանում են, սակայն այդպիսի խիստ և անզիջում կեցվածք նախագահի նստավայրը չի դրսևորում: Չէ՞ որ նույն նախագահի նստավայրի ներկայացուցիչ, աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն, օրինակ, «Նաիրիտի» բողոքավոր բանվորներին «համբալ» էր անվանում, բայց կարծես կրկին առանց որևէ պատասխանատվություն կրելու դրա համար: Բանակում տեղի ունեցող բռնությունների հանդեպ Սերժ Սարգսյանը ոչ միայն այդ աստիճանի անհանդուրժողություն չցուցաբերեց, այլ նույնիսկ անհանդուրժող գտնվեց այդ մասին քննադատություն հնչեցնողների հանդեպ:
Այդ ամենն առաջացնում են կատարվածի ֆոնին առավել էական երևակվող հարցեր` կապված այն բանի հետ, թե արդյո՞ք Հայաստանի իշխանության համար բռնության հանդեպ վերաբերմունք արտահայտելու հարցում առաջնայինն այն է, թե ում հանդեպ է այն կատարվել: Ասենք` եթե այն կատարվել է նախագահի նստավայրի ներկայացուցչի հանդեպ և կարող է նախագահի հեղինակությանը վնասել, ապա չի ներվում և պատժվում է, իսկ եթե այն կատարվել է իշխանական այլ շրջանակի ներկայացուցչի կամ առավել ևս շարքային քաղաքացիների հանդեպ, ապա մեղավորը ոչ թե դրա հեղինակներն են, այլ այդ մասին բարձրաձայնողները: Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք հնչեցվում են մշտապես, սակայն շատ ավելի վառ են պատկերված ներկայիս ֆոնի վրա: Եվ այդ հարցերի առկայությունն է պատճառը կամ ավելի ճիշտ այդ հարցերին հասարակության ինքն իր համար ունեցած համոզված պատասխանները, որ տեղեկանալով Գագիկ Բեգլարյանի հրաժարականին` մարդիկ ընդամենը ասում են, որ իշխանության մեջ պարզապես ինչ-որ բան չեն կիսել, և դրա համար էլ պաշտոնանկ է արվել Բեգլարյանը: Այդպիսի արձագանքի ականատես եղա խանութում, որտեղ քննարկում էին Բեգլարյանի հրաժարականի հարցը: Հասարակությունը չի հավատում, որ իշխանությունը կարող է բարձրաստիճան պաշտոնյային պատասխանատվության ենթարկել պարզապես այն բանի համար, որ նա կատարել է վատ արարք: Այդ իմաստով Գագիկ Բեգլարյանի դեպքը մի կողմից կարող է նախադեպ լինել, բայց մյուս կողմից էլ` հենց հաստատում է հասարակության պատկերացումը թե՛ նույն Բեգլարյանի, թե՛ իշխանության բարձրաստիճան այլ ներկայացուցիչների ամենաթողության մասին վկայող նախկին դեպքերի համատեքստում: Հենց դա է գլխավոր հարցն այսօր, թե արդյո՞ք իշխանության մեջ ընդամենը թևերի պայքար և հաղթանակ է եղել, թե՞ տեղի է ունեցել մոտեցումների, գործելաոճի, օրենքի թեկուզ փոքր, բայց հաղթանակ: Իշխանությունը դեռ ոչ մի բան չի ապացուցել հանրությանը, այլ թերևս առավել բորբոքել է հարցերը, որոնց ստիպված է պատասխաններ տալ և հնարավորինս շուտ ու արդյունավետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում