Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Թուրքիայի հայությունը չգիտի` կոնկրետ ինչ պահանջի

Դեռ հուլիս ամսին Պոլսո պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի` Պոլսո պատրիարքական փոխանորդ ընտրվելու փաստը հայկական համայնքում խիստ դժգոհություններ առաջացրեց:
Արդեն իսկ հայկական համայնքում անհանգստանալու, դժգոհելու առիթ էին տալիս մի կողմից այն, որ Թուրքիայի հայերից փաստացի խլվեց պատրիարք ընտրելու իրավունքը, մյուս կողմից` համայնքում դժգոհություն էր առաջացրել հենց Արամ Աթեշյանին փոխանորդ նշանակելու Թուրքիայի կառավարության որոշումը, քանի որ դեռ այն ժամանակ խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Արամ Աթեշյանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է թուրքական իշխանությունների հետ և չի կարող համայնքի խնդիրները վեր հանել, համայնքի շահերը պաշտպանել, ինչը ևս մեկ անգամ «Մենք ենք ուզում ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի անդամները օրերս բարձրաձայնեցին իրենց կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել նաև թուրքական լրատվամիջոցները: Նախաձեռնող խմբի անդամները մասնավորապես հանդես են եկել պահանջով, որ պետք է թուրքական կառավարությունը թույլ տա անցկացնել պատրիարքի ընտրություններ, և որ Արամ Աթեշյանը համայնքի խնդիրները չի կարողանում վեր հանել, ավելին, Աթեշյանն ասում է, որ հայկական համայնքում չկան խնդիրներ և այլն: Նախաձեռնող խումբը պահանջում է իրենց ընտրելու իրավունքը, ինչի համար անգամ ստորագրահավաք են կազմակերպել, որին այս պահի դրությամբ մասնակցել է 5000 հոգի:
«Ագոս» թերթի հայկական էջերի պատասխանատու Սարգիս Սերոբյանից հետաքրքրվեցինք` այս պահին ի՞նչ է տեղի ունենում համայնքում, ի՞նչ տրամադրություններ են: Ըստ նրա` ժողովրդի մեջ մեծ աղմուկ կա, ստորագրահավաքը սկսված է, որպեսզի որոշվի պատրիարքի ընտրությունը իրականացնել, թեև նաև նշեց, որ պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից այդ հարցը լուծվեց. նրանք որոշեցին, որ այլևս պատրիարքի ընտրության հարկ չկա, և ժողովը որոշեց ու ընտրեց Արամ Աթեշյանին որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ, որն, ի դեպ, առաջին անգամ է պատմության մեջ տեղի ունենում Թուրքիայի ընդհանուր հոգևորականների միջոցով, այլ ոչ թե ժողովրդի ձայներով, ինչը իրականում ժողովրդի իրավունքի խախտում էր նշանակում: Մյուս կողմից էլ` Սարգիս Սերոբյանի խոսքերով, պատրիարքական աթոռի վրա բազմել, պաշտոնապես պատրիարքի բոլոր իրավունքները իր ձեռքն է վերցրել, այնքան, որ պատրիարքից ավելի շատ իրավասություններ ունի, քանի որ պատրիարքարանի հաշվեքննիչ մարմնի իրավասություններն էլ պատրիարքի փոխանորդը իր ձեռքն է վերցրել և ինքն իրեն առանձին իրավասու է համարում պատրիարքարանի բոլոր գործերը վարելու, ինչն էլ ժողովրդի մեջ նման մեծ դժգոհություն է առաջացնում և պահանջ: Հարցին` իսկ Աթեշյանի` այսքան մեծ իրավունքներ իրեն վերագրելը արդյո՞ք չի պայմանավորում թուրքական կառավարության հետ սերտ հարաբերություններով, Սարգիս Սերոբյանը ասաց, որ չգիտի` ինչ հարաբերությունների մեջ են Աթեշյանն ու թուրքական իշխանությունները, չի ուզում այդ տեսակ խոսք ասել, որ այսօր պատրիարքական ընդհանուր փոխանորդն է հայերի համար, թեև նշեց, որ քանի որ պետությունը իր գաղափարներով մոտիկ կզգար Արամ սրբազանի գաղափարներին և մտածելակերպին, կարող ենք ասել, որ այո, դրա համար նշանակեց նրան: Իսկ նախաձեռնության արդյունքները այն են, որ 5000 հոգու ստորագրությունը նշանակում է, որ ժողովրդի մեծ մասը նոր պատրիարքի ընտրության կողմնակից է: «Պատրիարքարանը, կրոնական ժողովի հոգևորականները պետք է հասկանան դա և ընտրություն կազմակերպեն, եթե մենք ընտրության որոշումը տանք, պետությունը ադոր դեմ չպետք է գնա, բայց քանի որ չկարողացանք որոշել` պատրիարքարանը նշանակեց Արամ սրբազանին»:
Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը թեև նշեց, որ նախաձեռնության մասնակից չէ, բայց հետևում է նրանց գործունեությանը: Նրա խոսքերով, պատրիարքի ընտրության գործընթացի ձգձգումը համատարած անհանգստություն է առաջացնում Ստամբուլի հայկական համայնքի շրջանակներից ներս, և ցանկացած այդ տիպի նախաձեռնություն արագ արձագանք է գտնում համայնքի կողմից ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար: Ինչո՞ւ է Արամ Աթեշյանի նկատմամբ համայնքը բացասաբար տրամադրված հարցի պատասխանը նա նույնպես չունի. «Նախաձեռնությունները կարծես ամբոխավարական ձևով են գործում, բայց նկատի ունենալով, որ գործընթացը հունից աստիճանաբար դուրս է գալիս, տարակարծություններ ունենալով հանդերձ` չենք կարող անտեսել մարդկանց զգայությունները, անկեղծությունները այն կտրվածքով, որ բոլոր մարդիկ ցանկանում են պատրիարքական ընտրությունը կայանա», – նկատեց Արա Գոչունյանը` ավելացնելով, սակայն, որ Թուրքիայի կառավարությունը այս հարցում կոմպրոմիսի չի գնա, քանի որ վերջինս շատ լավ գիտի` Թուրքիայի հայությունը ինչ է ցանկանում, ինչ հեռանկարներ ունի և ինչ պատկերացումներ ունի լուծման հեռանկարի կապակցությամբ, և հենց դա է պատճառը, որ կառավարությունը միջանկյալ լուծում է առաջարկում համայնքին, արդեն վերահաստատած է, որ ինքը հարգում է Թուրքիայի հայության իրավունքները, բայց այսօրվա դրությամբ Թուրքիայի հայությունը չի իմանում` կոնկրետ ինչ պահանջի Թուրքիայի կառավարությունից, և մինչև համայնքը վերջնական որոշում չկայացնի, կառավարությունից ոչ մի բան պետք չէ ակնկալել: Ըստ նրա` փակուղուց, ճգնաժամից դուրս գալու համար պետք է ինչ-որ քայլեր անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում