Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Լռեք էլի

Վարկանիշային աղյուսակը կազմվում է գործարար միջավայրի գնահատականով, թե որքան են բարենպաստ տվյալ երկրում ՏՏ ոլորտի համար գործունեության պայմանները: Եվ այդ առումով Հայաստանը, փաստորեն, չի մտնում աշխարհի 66 երկրների շարք, այն դեպքում, երբ այդ ճյուղը Հայաստանում արդեն տարիներ շարունակ համարվում է տնտեսության գերակա ճյուղ: Իսկ ահա մեր հարևան Ադրբեջանը վարկանշվել է, այսինքն` ստացել է Հայաստանից բարձր գնահատական:

Մի քանի օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինչ-որ միջազգային կազմակերպությունների վարկանիշային ուսումնասիրություններ էր մեջբերում և խրոխտ հայտարարում, որ իր ընդդիմախոսները սրանից հետո պետք է միջազգային վարկանիշային կառույցների հետ բանավիճեն, քանի որ այդ կառույցները բարձր են գնահատում Հայաստանի տնտեսական իրավիճակը:

Ահա Հայաստանի տնտեսական իրավիճակի մի գնահատական, որից հետո թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ ամերիկահայ բիզնեսմեններին Հայաստան հրավիրող Սերժ Սարգսյանը երևի թե պետք է պարզապես լռեն, քանի որ նրանց ասած ամեն մի խոսք ուղղակի կարող է ծիծաղելի վիճակի մեջ դնել հենց նրանց: Եթե Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ հռչակված ոլորտը տեղ չի գտնում աշխարհի 66 երկրների շարքում, ապա կարելի է ուղղակի պատկերացնել, թե ինչպիսին է իրավիճակը մյուս` ոչ գերակա ոլորտներում:

Չնայած մյուս ոլորտներում իրավիճակն, իհարկե, փայլուն է. հանքերը լավ ծախվում են ու փորվում բնության հաշվին` որոշ պաշտոնյաների համար ապահովելով գերշահույթներ, Սամվել Ալեքսանյանի ու Սաշիկ Սարգսյանի սուպերմարկետների բիզնեսն է ծաղկում և նորանոր տարածքներ նվաճում, գյուղատնտեսության խոշորացումն է լայն թափով առաջ գնում գյուղացիական տնտեսություններին խոստացվող, բայց չտրվող վարկերի հաշվին: Ամեն ինչ իսկապես հիանալի է, պարզապես կա մի փոքր նրբերանգ` ամեն ինչ հիանալի է մարդկանց մի փոքր խմբի համար: Ափսոս, որ այդպիսի խմբերի համաշխարհային վարկանիշներ չեն կազմվում, այլապես Սերժ Սարգսյանն ու նրա վարչապետը հպարտանալու իսկապես մեծ առիթներ կունենային, թե ինչպես է այս փոքր ու ռեսուրսներով սուղ երկրում մարդկանց մի փոքր խումբ հարստանում ակնթարթային արագությամբ և տնօրինում աստղաբաշխական ռեսուրսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում