Monday, 13 05 2024
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել

Ծավալվող ողբերգություններ

Երեկ Դիլիջանում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել` ընտանիքի մայրն ու երկու երիտասարդ զավակները ինքնասպանության փորձ են կատարել: Մոր ինքնասպանության փորձը, դժբախտաբար, «հաջողվել» է, իսկ զավակները, բարեբախտաբար, ողջ են մնացել: Ըստ ամենայնի, հերթական ողբերգական միջադեպն էլ «կգրանցեն» աղանդավորության վրա` այն վերագրելով կրոնական ինչ-ինչ շեղումների, ու կրկին հասարակությանը հասկացությունների նենգափոխման շնորհիվ կույր ու խուլ կպահեն սոցիալական այն լրջագույն իրավիճակի հանդեպ, որ առաջացել է Հայաստանում:

Մինչդեռ այդ իրավիճակը սկսել ու կարծես թե սպրինտերի արագությամբ մարդկային կյանքեր է խլում մեզանից: «Անհատական» ինքնասպանությունների շարանը քիչ էր, այժմ սկսել են «խմբակային» ինքնասպանություններ: Ո՞ւր է հասցնելու այդ ամենը, ե՞րբ է այդ ամենն արժանանալու պատշաճ հասարակական ուշադրության, հասարակական դիրքորոշման, ե՞րբ է պետությունը ընդունելու իր սոցիալական պատասխանատվությունն այդ իրողությունների համար և քայլեր ձեռնարկելու հանրային մթնոլորտի սոցիալական հիմքերը առողջացնելու համար, որովհետև դրանց հիվանդությունն արդեն ոչ միայն հանրության բարոյահոգեբանական կառուցվածքն է քայքայում, այլ հասարակության անդամներին սպառնում է ֆիզիկապես:

Մարդիկ այսօր հուսահատությունից և հոգեբանական ցնցումներից իրենց են սպանում, վաղը կսկսեն արդեն միմյանց սպանել: Ցանկացած պատասխանատու և հաշվետու իշխանություն պետք է որ ինքը նախաձեռներ մտահոգիչ իրողությունների հանդեպ ուշադրության գեներացում, որպեսզի ձևավորվեր ընդհանրական, կոլեկտիվ պատասխանատվություն հասարակության յուրաքանչյուր անդամի կյանքի համար: Սակայն Հայաստանում իշխանությունը, դրա փոխարեն, գերադասում է այդ ամենը մատնել լռության` ներկայացնելով բոլորովին այլ մի իրականություն, որտեղ ամեն ինչ երաժշտություն է, ուրախություն է, ծափ ու ծիծաղ:

Ամեն ինչ արվում է ողբերգությունների սոցիալական բազան ոչ թե հաղթահարելու, այլ լռության մատնելու, կոծկելու համար` ջայլամային քաղաքականության օրինակով: Միայն թե ի տարբերություն ջայլամի, Հայաստանի իշխանությունը անկասկած շատ լավ է հասկանում, թե ինչ է անում, ու հստակ գիտակցում է, որ խնդիրները չնկատել տալով` դրանք իրականում չեն դադարում գոյություն ունենալ, այլ ստանում են է՛լ ավելի սարսափելի դրսևորումներ: Պարզապես դրանից բացի, իշխանությունը նաև գիտակցում է, որ ինքը պարզապես անկարող է լուծում տալ այդ խնդիրներին, որովհետև դրանք հասել են այնպիսի հյուսվածքային խորության, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում դրանց լուծումը հնարավոր չէ առանց հասարակական լեգիտիմության:

Հետևաբար, մնում է կամ քաղաքացիների կյանքը փրկելու համար հրաժարական տալ և վերջապես ձևավորել լեգիտիմ իշխանությունը, կամ մնում է մոռացության մատնել և կոծկել խնդիրների սոցիալական հիմքերն ու հետևանքները: Հայաստանի իշխանությունն ընտրել ու ընտրում է երկրորդը` նախընտրելով սեփական բարեկեցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում