Ւնչպես հայտնում է РИА Новости-ն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Աստանայում հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցի ԵԱՀԿ-ի ամփոփիչ ձևակերպումներին, որտեղ կարող է խոսք լինել «Վրաստանի հակամարտությունների» մասին»: «Մենք պատրաստ ենք ամփոփիչ փաստաթղթերում ակտիվորեն և մանրակրկիտ աջակցել Ժնևյան երկխոսությանը»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի` բանակցային գործընթացում իրավահավասար մասնակցությունը վկայում է նրանց անկախ պետության կարգավիճակը. «Սակայն նախկին սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության մասին խոսք լինել չի կարող»,- նշել է Ս.Լավրովը: