Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մոլդովան անհրաժեշտ քայլ է անում, Հայաստանը պետք է հաշվարկի ռիսկերն ու չհապաղի

Մոլդովան ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց է սկսել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։ «Մենք սկսում ենք Մոլդովայի կողմից ԱՊՀ-ի շրջանակում պայմանագրերի չեղարկումը։ Մեր պետական կառույցները վերլուծել են ԱՊՀ-ում ստորագրված բազմաթիվ համաձայնագրերի անհրաժեշտությունը, և այս օրերին մենք սկսում ենք մի քանի տասնյակ համաձայնագրերից դուրս գալու ընթացակարգ։ Մենք կթարմացնենք և կհրապարակենք այս ցուցակը: Միայն ՆԳՆ-ի գծով չեղարկում ենք մոտ 20 պայմանագիր»,- ասել է Պոպեսկուն։

Նախարարը նշել է, որ Քիշնևը ԱՊՀ-ի շրջանակում շուրջ 330 համաձայնագրի մասնակից է։ Մոլդովան մտադիր է անդամակցել ԵՄ-ին։ Պոպեսկուի խոսքով՝ երկրի մասնակցությունն այլ ասոցիացիաներին ստորադասվելու է եվրաինտեգրման նպատակին։ «Ակնհայտ է, որ ԱՊՀ-ից դուրս գալը կամ մեր պարտավորությունների հետ անհամատեղելի այս համաձայնագրերի խզումը շարունակվելու է»,- հավելել է նախարարը։

Ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանի խոսքերով՝ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում  միջպետական  որևէ ​​սուբյեկտում գտնվելու նպատակահարմարությունը։ Դա, ըստ Հակոբյանի, անկախ պետության ինքնիշխան իրավունքն է։

Հարցին, թե Հայաստանը և՞ս կարող է հեռանալ նման կառույցներից՝ ստանալով բավարար արևմտյան աջակցություն, Հակոբյանն արձագանքեց.«Ինչ վերաբերում է նման կառույցներից հեռանալուն, ապա դա պետք է թելադրվի ազգային շահով, և սա այն հարցը չէ, որտեղ պետք է «արևմտյան աջակցություն»։ Նման որոշում կայացնելիս՝  Հայաստանի իշխանությունը  պետք է համալիր մոտեցում ցուցաբերի, քանի որ նման կառույցներից դուրս գալը կարող է առաջացնել մի շարք օրենսդրական բացեր, որոնք կանդրադառնան հասարակ քաղաքացիների վրա, ինչպես նաև՝  նրանց հարաբերությունների այս սուբյեկտի անդամ երկրների ու կառույցների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանի դիտարկմամբ՝ եթե  վերը նշված կառույցից դուրս գալու քաղաքական կամք կա, կառավարությունը և Ազգային ժողովը պետք է օպերատիվ կերպով ապահովեն այն օրենսդրական վակուումի չեզոքացումը, որը կարող է առաջանալ ընդունված որոշման արդյունքում.«Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա մենք տեսնում ենք, որ գործընկերներն արդեն աջակցում են Հայաստանին՝ ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկելով Ադրբեջանի հետ սահման։ Սա նշանակում է, որ Հայաստանը ճանաչվել է որպես անկախ միավոր, որը նաև ժողովրդավարական աշխարհի մաս է։ Հայաստանի իշխանությունը կարող է միայն հետևողական լինել իր գործողություններում և  ժամանակը ռացիոնալ օգտագործել»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ Մոլդովային կհետևի նաև Ղրղզստանի որոշումը և սա լավ է, քանի որ մենք գործընթացում մենակ չենք մնա.«Ռուսաստանի հակահարվածը նույնպես միայն  մեզ ուղղված չի լինի, մի փոքր կլղոզվի։ Վաղուց է պետք համակարգել նախկին խորհրդային երկրների քայլերը, մենք դրանով զբաղվում ենք՝ Վրաստան, Ուկրաինա, նաև Մոլդովա։ Այժմ՝ կուսակցան մակարդակով, հետագայում գուցեև դառնա պետական քաղաքականություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանի դիտարկմամբ՝ հենց հիմա Ռուսաստանը տարբերակներից մեկը  դիտարկում է Մոլդովայի կլանումը Մերձդնեսթրի պաշտպանության քողի տակ.«Սա կանխարգելիչ քայլ է  Մոլդովայի կողմից՝ շատ ճիշտ ժամանակին արված։ Հուսանք, որ դա կօգնի իրենց պայքարին»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում