«Ուրբաթ» ակումբն այսօր հյուրընկալել էր «Ավարայր» տուրիստական ընկերության տնօրեն Արկադի Սահակյանին և Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանին, ովքեր խոսեցին Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների մասին:
«2030 թ. Հայաստանը պետք է ընդունի 3 մլն զբոսաշրջիկի, ունենա 1.5 մլն ներքին զբոսաշրջիկ, այսինքն՝ Հայստանի ներսում պետք է շրջագայեն, և 51 հազար քնատեղի՝ ըստ հայեցակարգի»,- նշեց պարոն Մինասյանը:
Պարոն Մինասյանն ավելացրեց նաև, որ մենք սպասարկման ոլորտում շատ ենք թերանում, ճիշտ է, շատ հյուրասեր ենք, ջերմ, ժպտադեմ, սակայն դա միայն ընտանիքում:
«Հայաստանում տարեցտարի տուրիզմն ավելանում է: Հարցն այն է՝ այդ տեմպերը բավարարո՞ւմ են մեզ, թե՞ ոչ: Կան երկրներ, որոնք տարեկան ապահովում են 200-300 տոկոս աճ: Մեզ մոտ այդ 20 տոկոս աճը, ճիշտ է, լավ է,- մենք տնտեսության մեջ ունենք մի օղակ, որը տարեցտարի աճում է,- սակայն տուրիզմի հիմնական խնդիրը այդ աճով բավարարվելը չէ»,- իր խոսքում նշեց Պարոն Սահակյանը: