Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորել է Սիլիկոնային հովտի այն բնակիչների ցուցակը, որոնք անճաշակ են հագնվում: Վատ հագնվողների ցուցակը կազմել է տղամարդկանց GQ ամսագիրը, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում: Սա առաջին անգամ չէ, երբ Ցուկերբերգը հայտնվում է «վայ ցուցակում»: Անցած տարի facebook-ի հիմնադիրը համարվել էր երրորդ ամենավատ հանգնվող հայտնի անձն ըստ Esquire ամսագրի:
Հակավարկանիշի հեղինակները նշել են, որ նա սիրում է կլասիկ բաճկոններ, փողկապ և ջինս կրել: Երկրորդ տեղում Apple ընկերության հիմադիր Սթիվ Ջոբսն է: Որպես նրա հիմնական մեղք նշվում է զգեստների միօրինակությունը: Խոսքն այստեղ Ջոբսի կողմից սիրված սև շապիկի, ջինսերի և կեդիների մասին է:
Երրորդ տեղում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, որը նախընտրում է Armani կոստյումներ, սակայն միաժամանակ կրում է մասնավոր շրջանավարտներին բնորոշ հագուստ, ինչպես նաև գույնզգույն ջեմփրեր: