The One Club ընկերությունը որոշել է վերջին 15 տարվա ընթացքում ցուցադրված գարեջրի գովազդի լավագույն տասնյակը: Ըստ այդմ՝ Carlton ընկերության գովազդը համարվել է լավագույնը: Տասնյակը որոշվել է The One Show մրցույթին ներկայացված 32 աշխատանքներից:
Carlton գարեջրի գովազդը ցուցադրվել է 2006 թ-ից՝ Ավստրալիայում: Այն, որպես լավագույն գովազդային հոլովակ, «Կաննի առյուծ» է ստացել: Լավագույն տասնյակում են նաև Budweiser-ի, Guinness Noitulove-ի գովազդները: