Երեկ` նոյեմբերի 23-ին, նավթի գինը միջազգային շուկաներում անկում է ապրել: Դրան նպաստել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սկսված հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայում սկսված բանկային նոր ճգնաժամը: Իռլանդիայում ծագած բանկային համակարգի ճգնաժամն, ըստ մասնագետների, հետագայում էլ բացասաբար է ազդելու նավթի գների վրա:
Լոնդոնյան բորսայում Brent Crude Oil մակնիշի նավթը նվազել է $0,71-ով` կազմելով $83,25:
Նյու-Յորքի NYMEХ բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթը նվազել է $0,49-ով` կազմելով $81,25: