Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ելույթ ունենալով «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսին՝ նշեց, որ իրենք ամենօրյա աշխատանքի արդյունքում ապահովում են ՀՀ Զինված ուժերի զարգացումը, ինչպես նաև ուշադիր են բացասական երևույթների, հոսանքների ու պաշտամունքների տարածման նկատմամբ, և որ իրականում պարտադիր զինապարտության սկզբունքը որդեգրած երկրներում բանակը դառնում է հասարակության կողմից չմարսված միջավայր:
Նախարարի դիտարկմամբ՝ խղճի ազատությունը չէ միայն այն խնդիրը, որ այսօր գոյություն ունի բանակում:
«Բանակում ամենակարևոր խնդիրն այն է, որ այսօր դեռևս շարունակվում են արտակարգ պատահարները կամ հանցագործությունները, որոշ զորամասերում հիմնական խնդիրը միջանձնային հարաբերությունների ոչ նորմալ վիճակն է, այսինքն՝ այնտեղ դեռևս կան հասարակությունից ներմուծված արատավոր երևույթներ, փողոցային գողական բարքեր, որոնք առաջացնում են անհանդուրժողության մթնոլորտ, և այդ հայհոյանքի տակ մնալով՝ մարդիկ դիմում են կամ ինքնախեղումների, կամ ինքնասպանությունների, կամ հանցագործությունների»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: