Tuesday, 14 05 2024
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում

Մ.Սարգսյան. «ՆԱՏՕ չգնալը անսկզբունքայնության նշան էր»

Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցելուց՝ պատճառաբանելով, թե այնտեղ ընդունված բանաձևը ազդում է ԼՂ խնդրի կարգավորման վրա: Քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ, չգնալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը և իրական պատճառները միմյանցից տարբեր են. «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ ղարաբաղյան խնդրում ՆԱՏՕ-ն անելիք չունի, չնայած ամիսներ առաջ Բրյուսելում Սերժ Սարգսյանը առաջարկեց ՆԱՏՕ-ին զբաղվել այդ խնդրով: Պաշտոնական հայտարարությունում նշված պատճառաբանությունը ոչ մի բան չէր նշանակում, քանի որ ցանկացած միջազգային կազմակերպություններում արված հայտարարություններում ընդգծվում են երկրների տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ եզրափակիչ փաստաթղթում ընդհանրապես գոյություն չուներ Ղարաբաղ տերմինը: Կարծում եմ՝ Լիսաբոն չգնալու մասին որոշումը կայացվել է Մոսկվայում` Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ: Ավելի շուտ, պատճառները պետք է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մեջ տեսնել»:
Ըստ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի չմասնակցելու հանգամանքը և դրա հետ կապված ինֆորմացիոն հոսքերը չափազանց խճճված են. «Այսօր արդեն խոսում են, թե ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, սակայն հետո դա էլ հերքվեց: Այսինքն՝ մի քիչ անլուրջ վիճակ է ստեղծվել, ինչն էլ Հայաստանի չկողմնորոշվելու արդյունքն է: Եթե որոշումները ընդունվում են ոչ թե երկրում, այլ ուրիշների, մասնավորապես Ռուսաստանի հետ խորհրդակցելով՝ ապա բնական է, որ արդյուքն էլ սա պետք է լիներ: Այստեղ ավելի շատ անսկզբունքայնության նշաններ են դրսևորվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում