Հնդկական Մումբայի քաղաքում բացվել է ադամանդի բորսա, ինչը կնպաստի Մումբայիի՝ ադամանդի եւ զմրուխտի վաճառքի միջազգային խոշոր կենտրոն դառնալուն: Դրանով հնդիկները պատրաստվում են երկրորդ պլան մղել Անտվերպենն ու Թել-Ավիվը, որոնք գերիշխող դեր ունեն շուկայում: Մումբայի ադամանդի բորսան (BDB) զբաղեցնելու է 288 քառակուսի մետր տարածք, որտեղ աշխատելու են թանկարժեք քարերի ներկրմամբ, գնահատմամբ եւ մշակմամբ զբաղվող ընկերություններ: Ծրագիրն արժե $240 մլն:
Որոշ կանխատեսումներով, թանկարժեք քարերի հնդկական շուկան ունի 10-15% տարեկան աճի հնարավորություն: