Friday, 26 04 2024
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում

Սփյուռքի նախարարությունը համ էլ հումորի նախարարություն է

Պարզվում է` սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդամենը կատակ է արել, երբ հայտարարել է, թե «Արի տուն» ծրագրին զուգահեռ ինքը նախատեսում է սկսել «Արի բանակ» ծրագիրը:
Համենայնդեպս, այդպես մեզ փոխանցեցին երեկ` Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սխալմունք է եղել, թյուրիմացություն էր, չկա նման ծրագիր», – այսպես երեկ մեկնաբանեցին տիկին նախարարի մամլո ծառայությունից` վերջինիս կողմից «Արի բանակ» ծրագիր նախաձեռնելու մասին: Ավելին, ըստ այդմ, Սփյուռքի նախարարությունը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ էլ իբր տեղեկացրել է այն մասին, որ «Արի բանակն» ընդամենը կատակ էր: Եվ որքան էլ տարօրինակ է, այդ հայտարարությունը Սփյուռքի կամ Պաշտպանության նախարարության կայքում չկա: Չնայած այդ ծրագիրը սկսելու մասին հայտարարությունը դեռևս պահպանվել է:
Եթե հիշում եք` ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի վերջին տուրիստական այցով Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի մասնակիցներին տարավ Պաշտպանության նախարարություն, որտեղ էլ հենց հնչեցվեց նոր ծրագիր սկսելու միտքը: Պաշտպանության նախարարության կայքում համապատասխան լուրը դեռևս պահպանվել է` http: //www.mil.am/arm/index.php?page=2&p=2&id=1617&y=2010&m=11&d=19 հասցեով:
ՊՆ հաղորդագրության մեջ բառացիորեն գրված է. «Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երիտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Սեյրան Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես եկան առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում»:
ՊՆ հաղորդագրությունն ընթերցելիս հազիվ թե տպավորություն ստեղծվի, թե տիկին Հրանուշ Հակոբյանը կատակ էր անում: Մինչդեռ Սփյուռքի նախարարության լրատվականից իրականությունն այսպես բացատրեցին. «Արի տան» մասնակիցներին տարել են ՊՆ, մասնակիցների թվում են եղել նաև ՌԴ Հյուսիսային Կովկասի Կաբարդինո-Բալկարիայից եկած հայ երիտասարդներ, ովքեր իբր Պնախարար Սեյրան Օհանյանին հարց են ուղղել, թե իրենք արդյո՞ք կարող են ժամկետային ծառայություն իրականացնել այստեղ` ռուսական բանակի շարքերում: Հետո իբր Սեյրան Օհանյանն ասել է, թե ըստ ամենայնի դա հնարավոր է: Ինչին ի պատասխան, ըստ Սփյուռքի նախարարության մամլո ծառայության, տիկին Հրանուշ Հակոբյանը կատակ է արել, թե նոր արտահայտություն կարող է մտնել շրջանառության մեջ` «Արի բանակ»: Ահա այսպիսի հեքիաթ մեզ պատմեցին Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավական բազայի հիման վրա են իրենք սկսելու «Արի բանակ» ծրագիրը: Սակայն, եթե դուրս գանք Սփյուռքի նախարարության հումորային տրամադրություններից և հարցին ավելի լուրջ մոտենանք, ապա թերևս ակնհայտ է, որ Սփյուռքի նախարարությունում (գուցե նաև ՊՆ-ում) ի վերջո ուղղակի հասկացել են, որ «Արի բանակը» ոչ միայն ինքնին հիմարություն է, այլ նաև` իրավական առումով նման ծրագիր սկսելու համար համապատասխան բազա չկա:
Բանն այն է, որ ՀՀ-ում պարտադիր զինծառայությունն իրականացվում է «Զինապարտության մասին» օրենքով: Հայաստանի բանակում դեռևս պայմանագրային զինծառայությունը նորմ չէ, և եթե երիտասարդները ցանկանում են կամավոր ծառայել հայկական բանակում, ապա դրա համար մի քանի պայման է պետք. նախ` երիտասարդը պետք է ՀՀ քաղաքացի լինի: Իհարկե, երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, ցանկացած սփյուռքահայ կարող է ՀՀ քաղաքացիություն էլ ստանալ: Սակայն պարտադիր զինծառայությունը, ինչպես ասենք` հարկային պարտավորությունը, մի բան է, որ երիտասարդը ինքը պետք է ընտրի, թե իր քաղաքացիական պարտավորությունները ինքը ո՞ր երկրում է ցանկանում իրականացնել` ծառայել, հարկ մուծել և այլն, և այսպես շարունակ: Իսկ որպեսզի երիտասարդը կարողանա իր իքս երկրից գալ Հայաստան և այստեղ անցնել պարտադիր զինծառայության, ապա դրա համար Հայաստանը նաև համապատասխան միջպետական համաձայնագրեր պետք է ունենա այս կամ այն երկրների հետ: Մի բան, որ Հայաստանը դեռ չունի: Այնպես որ, «Արի բանակ» ծրագիրը, իշխանությունների հերթական փուչիկն էր, որը պայթեց անգամ մինչև գործի դնելը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի թիվս այլ ԲՈՒՀ-երի, 1994-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում