Friday, 26 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար

Լ.Շիրինյան. «Հանդիպումները հարցը չլուծելու համար են»

Քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ լուրջ ակնկալիքներ չունեն: Սակայն, այդուամենայնիվ, Բոզոյանը վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ կուլիսներում խոսակցություններ են գնում «ճանապարհային քարտեզի» մասին:
Իսկ օրերս ԼՂ-ում կայացած զորավարժությունները և Սերժ Սարգսյանի կոշտ հռետորաբանությունը, ըստ Շիրինյանի, իրավիճակը հոգեբանական առումով հավասարակշռելու փորձ էր: Բոզոյանի գնահատմամբ, այդ զորավարժություններն ուշացած էին, բայց կայացած ու շատ կարևոր:
Մոսկվայում կայացած Սարգսյան-Մեդվեդև և Բաքվում` Ալիև-Մեդվեդև հանդիպումներն, Ըստ Լևոն Շիրինյանի, նպատակ ունեին հերթական անգամ կարծիքների փոխանակում ու տեսակետների ճշգրտում իրականացնելու: Շիրինյանի խոսքերով, նման ակտիվությունը բնական է, սակայն, այդուամենայնիվ, կոչ է անում հստակ իմանալ, որ բացի Ադրբեջանից ու Հայաստանից, ոչ ոք չի ցանկանում, որ խնդիրը կարգավորվի. «Այս հանդիպումները հարցը չլուծելու համար են, որպեսզի տարածաշրջանը կառավարվի: Այս վիճակը կշարունակվի մինչև նավթի ռեսուրսի անկումը` 10-15 տարի անց: Եթե մենք այս վիճակը պահենք, կարծում եմ, որ հաղթած դուրս կգանք, բայց անընդհատ պետք է պատրաստվենք պատերազմի ու հակամարտության լուծմանը»: Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, հանդիպումներ կազմակերպելով Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ ղարաբաղյան հարցի կարգավորման բանալին իր ձեռքում է, սակայն միջազգային հանրությունը նրան թույլ չի տա լուծելու այդ հարցը. «Եթե Ռուսաստանը անընդհատ հանդիպումներ կազմակերպի, որոնք արդյունք չեն տալիս, ապա բավականին դիվանագիտական մինուս է Ռուսաստանի համար և քարտ-բլանշ է տալիս այլ մոտեցումների առաջ գալուն` ինչպես ԱՄՆ կողմից շրջանառվող «ճանապարհային քարտեզը»: Սա փուլային տարբերակ է, և նրանք ուզում են առաջարկել գործողությունների ծրագիր, որտեղ ոչ բոլոր օղակներում կան լուծումներ, այլ միայն այնտեղ, որտեղ կա համաձայնություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում