Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Քրեաօլիգարխիան «ծախում» է Սերժ Սարգսյանին

Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները, որ դեռ երեկ դիֆերամբներ էին ձոնում Սերժ Սարգսյանի հասցեին, այսօր պատերի տակ փնթփնթում են: Նրանց կարծիքով` Սերժ Սարգսյանը, իշխանության հետ միասին, հանձնել է նաև իրենց:

Նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի շրջապատի մարդիկ յուրահատուկ վրեժ են լուծում նրանից` իրենց բախտի քմահաճույքին թողնելու համար: Այս մարդիկ թերևս չեն ըմբռնել երկրում տեղի ունեցած արմատական փոփոխությունների, հեղափոխության հետևանքները:

Սերժ Սարգսյանի համհարզը ձերբակալվում է` բանկից հանած փողերը ձեռքին և ասում է, թե դրանք կանխիկացրել էր` իրական տիրոջը տալու համար: Բոլորի մոտ տպավորություն է ձևավորվում, որ այդ «կեղտոտ փողերը» պատկանում են Սերժ Սարգսյանին, որովհետև Սերժի Վաչոն տեսականորեն կամ գործնականում կարող էր «մուծվել» միայն մեկ մարդու:

Տխրահռչակ Շմայսը միայն առիթ է փնտրում` ԱԱԾ ներկայանալու և նոր Հայաստանին հավատարմության երդում տալու համար: Երեկ նա հիշել էր, որ Նիկոլի թվից զենք ունի պահած և այն բերել էր մեր ժամանակների Նիկոլի իշխանությանը հանձնելու համար:

«Զանգեցի իմ քննիչին՝ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, որ էս-էս-էս բաները գտել եմ: Հիշեցի, որ սրանք պատերազմի ժամանակ պահել էի, հիշողությունս եկավ տեղը և ինքնակամ զանգեցի, բերեցի-հանձնեցի իրենց: «Շմայսեր» ավտոմատը, որ հիշատակ էի պահել, հիշեցի, որ դա էլ պետքա: Իմաստ չուներ, արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը»,- լրագրողներին այս սրտաճմլիկ պատմությունն է պատմել Շմայսը:

Իհարկե, լավ է, որ Առաքել Մովսիսյանի ու էլի շատերի հիշողությունը վերականգնվել է: Տարակուսելին այն է, որ այդ գտնված հիշողության մեջ իրենք հրեշտակներ են, որ պարտադրանքով կատարել են ենթադրյալ հրեշի կարգադրությունները:

Արդեն կարիք չեմ տեսնում էս երկրում զենք պահելը. ասում է Շմայսը` գիտակցաբար բարձրաձայնելով, որ Սերժ Սարգսյանի ժամանակ զենք պահելու անհրաժեշտություն եղել է: Իհարկե, շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչի՞ համար է զենքը պետք եղել նախկինում. արդյո՞ք Առաքել Մովսիսյանի «վերականգնված հիշողության» մեջ հառնում են տեսարաններ քիլլերնների և պատվիրված սպանությունների մոտիվներով, թե՞ նախկին պատգամավորը «հիշել» է, թե ինչպես էր հանձնված զենքով իր գյուղի մատույցներում «հերոսաբար» մարտնչում Սերժ Սարգսյանի ուղարկած հրոսակների դեմ:

Եթե Շմայսն այսքան «անկեղծանում» է լրագրողների մոտ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչեր է «երգել» ԱԱԾ-ում` իր կողմից ուրացված, հիշողությունից ջնջված գեներալ Մանվելի կողքին չհայտնվելու հույսով:

Սա է Սերժ Սարգսյանի շրջապատը` տուշոնկա գողացող գեներալ, ուրացող քիլլեր, 50/50-ի սկզբունքով հավատարմություն ցուցաբերող եղբայր: Այս «փայլուն տղաների» հետ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ Հայաստանը վերածել էր «տոկոս խփող» բանդաների ապաստարանի, որտեղ «տաս հազար դրամը» դարձել էր քաղաքացուն նվաստացնելու, իսկ զենքն` ահաբեկելու միջոց:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը դարձավ այն ոչ ստանդարտ իրավիճակը, որ փլուզեց «կայունությանը» սովոր համակարգը: Միայն ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը գիտակցեց, որն ինքն այլևս ոչ մեկ է` քաղաքական, բարոյական առումով և լավագույն դեպքում` կարող է լինել ցուցանակ օլիգարխիայի, քրեականների համար: Մեծ իմաստով` Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումն այլ բան ենթադրել չէր կարող, սակայն երկրի երրորդ նախագահը դա գիտակցեց միայն ֆորս-մաժորային իրավիճակում` հասցնելով լինել «վեց օրական» վարչապետ:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին որոշեց «հանձնել» քրեաօլիգարխիային` մոտալուտ ծերությունը հանգիստ վայելելու հույսով: Բայց այսպիսի շրջապատը նրան երբեք հանգիստ չի թողի` նույնիսկ մյուս կյանքում: Քրեաօլիգարխիան «ծախում» է Սերժ Սարգսյանին. սա նրա անձնական ողբերգությունն է, որի համար, սակայն, երրորդ նախագահը պետք է մեղադրի միայն իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում