Wednesday, 08 05 2024
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը

Cу-30СМ-ը՝ Հայաստանո՞ւմ. Փաշինյանին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Սարգսյանին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում երեկ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Զրուցակիցները կարևորել են նաև զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը:

Այս ֆոնին խիստ ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել մոսկովյան Коммерсантъ-ը` «Հին պայմանագիր նոր վարչապետի համար» վերնագրված հոդվածում: Թերթը գրել է, թե չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանի ռազմաօդային ուժերի զինանոցը համալրվի ռուսաստանյան արտադրության Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Խոսքը առնվազն 12 օդանավերի ձեռք բերման մասին է:

Այս գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած ռուսաստանյան լրատվամիջոցը հղում է անում իր իրազեկ աղբյուրներին: Cу-30СМ մակնիշի բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռք բերումն էապես կնպաստի ռազմաօդային ուժերի ողջ զինանոցի արդիականացմանը:

Коммерсантъ-ը գրում է, որ Հայաստանի կողմից Cу-30СМ-երի ձեռք բերման մասին խոսակցությունները վերսկսվեցին այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում մի լուսանկար տեղադրեց, որում ինքը նստած է «Էրեբունի» օդանավակայանում կայանված ռազմական ինքնաթիռի օդաչուի խցիկում:

Այս գործարքն, իհարկե, ունի նախապատմություն, որի արմատները գնում են մինչև Սերժ Սարգսյանի նախագահության շրջան: Կործանիչների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ 2012 թվականին, սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել Հայաստանում ծագած ֆինանսական խնդիրների պատճառով:

Թերթի տեղեկություններով՝ վերջին անգամ Cу-30СМ-ի ձեռք բերման հարցը պաշտոնական մակարդակում Երևանը և Մոսկվան քննարկել են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից մի քանի ամիս առաջ: «Հենց այդ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին ռուսաստանցի բանակցողներին, որ օդանավերի ձեռք բերումը հետաձգում են ևս վեց տարով, այսինքն՝ մինչև 2024 թվական»,- գրել է Коммерсантъ-ը:

Եթե թերթի տեղեկատվությունը հավաստի է, ապա ստացվում է, որ հեղափոխությունն ու Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն իրավիճակ են փոխել, և Ռուսաստանն այս համաձայնագիրն այժմ փորձում է իրականություն դարձնել Հայաստանի նոր ղեկավարության հետ:

Ենթադրյալ գործարքի ռազմական բաղադրիչին անդրադառնալը նույնիսկ անիմաստ է, որովհետև այն էսպես մեծացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը: Շատ ավելի էական է գործարքի քաղաքական կողմը: Դժվար է հավատալ, որ Հայաստանի նոր կառավարությունն ընդամենը քառասուն օրում կարող էր լուծել ֆինանսական խնդիրները: Ավելի շուտ Մոսկվայի աչքերում բարձրացել է Հայաստանի սուբյեկտությունը. ըստ ամենայնի` ֆինանսական պարտավորությունների մասով Երևանը հանդես է եկել հավաստիացումներով, որոնք արժանահավատ են թվացել Ռուսաստանի իշխանություններին: Բանակային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը բոլոր հարթություններում նպաստելու է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը:

Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի սուբյեկտության մեծացումը ընդլայնել է Երևանի արտաքին քաղաքականության մանևրի հնարավորությունը, և Մոսկվան ցուցադրական ժեստեր է անում Հայաստանի նոր իշխանությունների ուղղությամբ՝ իր ազդեցությունը Հայաստանում պահպանելու նպատակով: Կործանիչների մատակարարման մասին պայմանագրի ռեստարտը կարող է տեղավորվել այս տրամաբանության մեջ:

Cу-30СМ-ի թեմայի արծարծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային այսօրվա ստատուս քվոյի համատեքստում, երբ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի: Մոսկվան հասկացնում է, որ չի խրախուսում Բաքվի այդ տրամադրությունները: Սա, անշուշտ, Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության մարտավարական հաջողությունն է:

Ամեն դեպքում տեղի ունեցածը դեռ վաղ է համարել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության վերանայման հետևանք: Առայժմ Ռուսաստանի իշխանության առաջին դեմքերի մակարդակով չենք լսել հայտարարություններ, որ Մոսկվան ամբողջական ծավալով հավատարիմ է հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն, ինչը ենթադրում է ռուսական սպառազինությունների մատակարարման դադարեցում Ադրբեջանին: Քանի դեռ Մոսկվան նման հավաստիացում չի տվել Հայաստանի իշխանություններին, չկա որևէ երաշխիք, որ Մոսկվան չի շարունակելու տարածաշրջանի միլիտարիզացիայի քաղաքականությունը՝ մեծացնելով պատերազմի ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում