Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Կեղծիքը պատռվեց, և սուտը բացահայտվեց. հրատապ ու բարդ խնդիր

Միանգամայն բնական է, որ արցախյան պատերազմին զուգահեռ ձևավորվող պետական և հասարակական օրգանիզմում, պետական և հասարակական կյանքում պատերազմական գործոնը, պատերազմի մասնակիցների գործոնը ունենալու էր առանցքային նշանակություն: Իդեալականը իհարկե կլիներ այն, որ պետությունն ու հանրությունը իրենց մեջ գտնեին ուժ և իմաստնություն այդ գործոնը քաղաքացիական կյանքում, հատկապես խաղաղ պայմաններում չեզոքացնելու, ավելի կառուցողական-քաղաքացիական հուն տեղափոխելու համար: Սակայն դա չի հաջողվել անգամ շատ ավելի կայացած պետություններին և զարմանալի չէ, որ նոր ձևավորվող պետությունը անկարող եղավ անել դա, լուծել այդ խնդիրը, չեզոքացնել այդ մարտահրավերը: Արդյո՞ք դա արդարացում է: Անշուշտ՝ ոչ: Դա արդարացում չէ այն մարդկանց համար, որոնք պատերազմական գործոնը, «կռվող տղերքի» գործոնը, ռազմա-հայրենասիրականության գործոնը դարձրին իրենց քաղաքական շահերի գործիք կամ խաղալիք՝ հանրությանը մոլորեցնելու, շահարկելու, հանրության վրա հոգեբանորեն ազդելու համար:

Մյուս կողմից դա պետք է լինի դաս մեզ համար, քանի որ մենք շարունակում ենք լինել դե ֆակտո պատերազմող պետություն և հանրություն, ու դեռ երկար ժամանակ լինելու ենք այդ կարգավիճակում, անկախ մեր կամքից, պարտադրված կերպով: Այդ հանգամանքը մեզ պարտավորեցնում է դաս քաղել և անել հետևություն, որպեսզի Հայաստանի պետականության զարգացման նոր փուլում զերծ մնանք պատերազմի գործոնի ապակառուցողական ազդեցությունից, միաժամանակ դրա հետևանքը կանխելով ոչ միայն հանրության խաղաղ-քաղաքացիական զարգացման գործընթացի, այլ նաև հենց ռազմական հարթության վրա:

Ի վերջո, երբ հանրության աչքում արժեզրկվում է հայրենասիրությունը, ազատամարտի մասնակցությունը, կամավորությունը, երբ պազ է դառնում, որ այդ ամենը իրականում եղել է պատերազմից բերված և քաղաքացիական-խաղաղ կյանքում հանրության վզին փաթաթված գեղեցիկ սուտ, դրա տակ անձնական և խմբային, կլանային խնդիրներ լուծելու համար, դա հարվածում է հանրության պաշտպանունակությանն ու մարտունակությանը: Մյուս կողմից՝ իրավիճակն անշուշտ ունի հակառակ կողմ՝ ընկնում է կեղծիքը, պատռվում է արհեստական քողը, որով փորձ է արվել պատել հանրային աչքը: Վերջին հաշվով, կեղծիքը, արհեստական և պաթետիկ ռազմա-հայրենասիրությունը չեն բերել մարտունակության, չեն ապահովել բավարար պաշտպանունակություն և դա վկայեց Ապրիլյան քառօրյան, երբ ամեն ինչ մնաց ի վերջո հավաքական, տիտանական ճիգի վրա: Ու դա այն դեպքում, երբ մարտահրավերը, պատերազմի ծավալը և բնույթը ամենևին այնպիսին չէր, որ պետք լիներ կանխել և հակահարված հասցնել այդ տիտանական, հավաքական ջանքով:

Այդպիսով, իրավիճակը հանգել է բավականին բազմիմաստ մի կետի․մի կողմից պատռվել է կեղծիքի դիմակը, արհեստական քողը, կեղծ արժեքների և հայրենասիրության սուտն է բացահայտվել, դրա ներքո ծավալված, «կռված տղերքի» գործոնը շահարկելու և հանրության դեմ օգտագործելու անբարոյությունը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ պատերազմող հասարակությունը չի կարող լիովին մի կողմ թողնել հայրենասիրության խնդիրը, կամավորականության խնդիրը, մի կողմ թողնել պատերազմող հանրության բարոյական ուղենիշների ձևավորման խնդիրը: Մի բան հստակ է, որ պետք է գտնել դրանց հստակ տեղերը հանրային և պետական կյանքում, ու այդ տեղերը չպետք է լինեն օրենքի, իրավունքի, ազատության տեղերի հաշվին: Սա շատ բարդ խնդիր է, որը մինչև վերջ լուծել չի հաջողվել թերևս և որևէ մի հանրության ու պետության: Եվ իհարկե գուցե չի հաջողվի նաև մեզ, բայց որի լուծման գործընթացը պետք է լինի մեր հանրային և պետական կյանքի ռազմավարական թիրախներից մեկը:

Եթե մենք չկարողանանք համադրել օրենքն ու իրավականը բարոյական և հայրենասիրական արժեքների հետ, մենք չենք կարող հասնել պետական էֆեկտիվության անհրաժեշտ աստիճանին, որ պահանջվում է մեզ համար առկա մարտահրավերների ծավալների պարագայում: Ինչպես մի ծայրահեղությունն է օրենքն ու իրավունքը կեղծ բարոյականությամբ ու հայրենասիրությամբ, ցուցանակային պաթոսով մերժելը, նույն կերպ մյուս ծայրահեղությունը կլինի օրենքից և իրավունքից դուրս որևէ բան անտեսելը և բոլոր լուծումները լոկ այդ դաշտում փնտրելը, որովհետև մենք ունենք պատերազմի խնդիրը, որը անլուծելի է լինելու առանց հոգեբանական հավելյալ ջանքի, իսկ դա էլ պահանջում է արժեքների ահռելի դերակատարում: Պետք է պարզապես բացառվի կեղծիքը, առավելագույնս բացառվի, իսկ դա էլ հնարավոր է հենց այն դեպքում, երբ մեկը տեղ չի զբաղեցնում հանրության կյանքում մյուսի հաշվին: Նախորդ համակարգում ահավորը եղել է հենց այն, որ մեկը զբաղեցրել է մյուսի տեղը և այդպիսով բերել իրավիճակի վտանգավոր նենգափոխման:

Այն, ինչը կարգավորվելու էր օրենքով և իրավունքով, կարգավորվել է բարոյականությամբ և բերել դրա կեղծման: Այն, ինչը եղել է արժեքային, բարոյական դաշտում առկա խնդրի հետևանք, դիտարկվել է բացառապես օրենքի և իրավունքի պրիզմայով ու հանգեցրել թե՛ մեթոդական, թե՛ հոգեբանական փակուղու, որտեղ հանրությանը մղել է իշխող համակարգը: Ներկայումս դիմակը պատռվել է, կեղծիքը և սուտը բացահայտվել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրա ներքո չկա ողնաշար ու դեմք: Հայաստանն ու հանրությունը ներկայումս կանգնած են պատերազմող պետության օրինական, իրավա-քաղաքացիական ողնաշար և հանրային արժե-բարոյական դեմք կերտելու անհրաժեշտության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում