Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Դոն Պիպոն ու գեներալ Մանվելը ձերբակալվեցին. Փաշինյանի հաջորդ կարևոր քայլը

ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում այսօր Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: ԱԱԾ-ն հայտնում է Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի(նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ) և Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունների մասին: Արթուր Ասատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն դիմել է նման ծայրահեղ քայլի` հատկապես պատգամավորի դեպքում, Էջմիածնում հնարավոր մեծամասշտաբ արյունահեղության կանխման նպատակով. չմոռանանք, որ թաքցված զենքը կրակելու հատկություն ունի:

Մյուս կողմից` Մանվել Գրիգորյանի ձերբակալության պարագայում հրապարակ են գալիս մի քանի կարևոր հանգամանքներ: Նա, Վազգեն Սարգսյանից բացի, միակ հայաստանցին է, որը Արցախի ազգային հերոս է: Մյուս կողմից` Գրիգորյանը միակ գեներալ-լեյտենանտն է, որը ձերբակալվում է ապօրինի զենքի գործով: Կարծում ենք` ԱԱԾ իրավական հիմքերն ավելի հիմնավոր պետք է լինեին` պատգամավորին ու գեներալին ձերբակալելու համար: Մեծ է հավանականությունը, որ խորհրդարանը համաձայնություն չի տալու Գրիգորյանի կալանավորմանը ու սա լուրջ փորձություն է դառնալու Նիկոլ Փաշինյանի համար:

Սակայն Էջմիածնի դրամատիկ իրադարձությունների համատեքստում շատ ավելի էական է այլ հանգամանք, որն իր մեջ ռիսկայնության, անկայունության վտանգ է պարունակում:

Նույնիսկ հակամարտ կողմերի, այսպես կոչված, առաջին դեմքերի բերման ենթարկելու, ձերբակալության փաստը Էջմիածնում կրքերը չհանգստացրեց, դեռ ավելին` հոգևոր կենտրոնում չափազանց մեծ է գեներալի և քրեական հեղինակության կողմնակիցների բախման վտանգը: Այս պարագայում առնվազն տարակուսելի է տարածքային նախարար Սուրեն Պապիկյանի բացակայությունը, պասիվությունը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն առնվազն երկու անգամ իր ընդդիմախոսներին հաշտության կոչ է արել ու նախարարի օպերատիվ առաքելությունը պետք է լիներ երկխոսության հարթակի ձևավորումը:

Միայն պետական, այսպես կոչված, հարկադրանքի կոշտ մեթոդներով հնարավոր չէ հանգուցալուծել Էջմիածնի դրաման, որը բազմաշերտ է` իր վրա կրելով անցյալի և ներկայի իրողությունների, լոկալ և գլոբալ խնդիրների կնիքը: Էջմիածնում, անշուշտ, առկա է անարդյունավետ, կլանային կառավարման խնդիր, բայց նաև` հասարակության ազատ կամարտահայտություընը ֆիլտրվում, խմբագրվում է հանցագործ աշխարհի կողմից:

Ճգնաժամը բազմաշերտ է ու պետք չէ ակնկալել, որ այն կարող է հանգուցալուծվել միայն խուզարկություններով, նույնիսկ ձերբակալություններով:

Անհրաժեշտ են քաղաքական լուծումներ, ընդ որում` Նիկոլ Փաշինյանի մակարդակով, որովհետև հետհեղափոխական իրավիճակի առանձնահատկության թելադրանքով` իրավիճակի վրա ազդեցություն կարող է թողել միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը:

Ընդ որում` Փաշինյանը պետք է կարողանա գտնել այնպիսի լուծում, որը մի կողմից կվերացնի լարվածությունը Էջմիածնում, մյուս կողմից` թույլ չի տա, որ այս լարվածության հետևանքները շղթայական էֆեկտով տարածվեն հանրապետությունով մեկ. բոլոր քաղաքներում և գյուղերում գրեթե նույն վիճակն է` բացահայտ և քողարկված դրսևորումներով:

Եթե անկայունության մետաստազները տարածվեն այլ բնակավայրերում, ապա Նիկոլ Փաշինյանը հարկադրված է լինելու իր ռեսուրսները մսխել լոկալ խնդիրների լուծման վրա` շեղվելով բուն խնդիրց: Իսկ այդ մագիստրալ խնդիրը, գլխավոր հիմնահարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, որոնց արդյունքներով իրավա-քաղաքական արձանագրում պետք է ստանա հեղափոխության հաղթանակը:

Հիմա լոկալ խնդիրներին պետք է տրվեն ժամանակավոր, իրավիճակային լուծումներ, որոնք թույլ կտան խուսափել լարվածությունից: Անշուշտ, Էջմիածինը, նաև` Երևանը, Գյումրին, Վանաձորը, մյուս քաղաքները պետք է ունենան նոր արդյունավետ տեղական իշխանություններ, սակայն դա հնարավոր է` միայն խորհրդարանական ընտրություններից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում