Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

«Քննությունների ժամանակ աշակերտներին վերահսկելը դառնում է «միլիցիոների» աշխատանք»․ ավագ դպրոցներում խայտառակ պատկեր է

Վերջին շրջանում շատ են խոսակցությունները ավագ դպրոցների և 12-ամյա կրթության վերաբերյալ, դրանում հնարավոր փոփոխությունների կամ, առհասարակ, կրթական այդ ծրագրի վերացման մասով։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ավագ դպրոցներում փոփոխություններ իրականացվելու են, հատկապես բովանդակային։

«Առաջին լրատվական»-ը ավագ դպրոցների տնօրեններից և ոլորտի փորձագետներից փորձեց պարզել՝ որն է վերջիվերջո ավագ դպրոցների հիմնական խնդիրը, ինչու դրանք որպես կրթական կայուն համակարգ այդպես էլ չկայացան։

Մեզ հետ զրույցում Երևանի Գևորգ Էմինի անվան հ.182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը նշեց՝ ավագ դպրոցներում առկա խնդիրները գաղտնիք չեն իրենց համար, և դպրոցների չկայացման հիմնական պատճառը հենց բովանդակային բացթողումներն են։ Տնօրենը համաձայնեց՝ բովանդակային փոփոխություններ դպրոցներին հարկավոր են։ «Մենք պետք է կարողանանք վերականգնել հավատը ավագ դպրոցի հանդեպ։ Ծրագրային փոփոխություններ, ուսումնական պլանի փոփոխություններ պետք է լինեն։ Ավագ դպրոցի ծրագիրը, կարծես, հիմնական դպրոցի ծրագրի կրկնությունն է, ճիշտ է, ավելի խորացված է դառնում, բայց ներկայիս աշակերտի պահանջները չի բավարարում այն։ Ամբողջովին նոր, թարմ ծրագիր է հարկավոր ավագ դպրոցի համար»,- մանրամասնեց ավագ դպրոցի տնօրենը։

Ալավերդյանի խոսքերով՝ նոր ծրագրի մշակումը հնարավորություն կտա նաև լուծել կրկնուսույցների մոտ երեխաների հաճախելու ցավոտ հարցը։ «Եթե հասարակության վստահությունը դպրոցների հանդեպ բարձրանա, ապա ավագ դպրոցի մասնագետները պատրաստ են աշակերտներին տալ բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքները։ Կարծրատիպ է ձևավորվել, որ ավագ դպրոցները չեն կարող տալ այն անհրաժեշտ գիտելիքները, որպեսզի երեխաներն ընդունվեն բուհ։ Բայց փորձը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնք իսկապես սովորելու ցանկություն ունեն և ի վիճակի չեն կրկնուսույցի մոտ գնալու, դպրոցի տված գիտելիքով շատ ավելի բարձր գնահատականներ են ստացել։ Բայց այդ աշակերտների թիվը, ցավոք, քիչ է»,- շեշտեց տնօրեն Ալավերդյանը։

Երևանի Մ․Գալշոյանի անվան հ․148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը ևս համակարծիք է իր կոլեգայի հետ։ Տնօրենի հետ խոսելու պահին, վերջինս ստուգում էր հայոց լեզու և գրականություն առարկայի քննության արդյունքները և զարմանքով արձանագրեց՝ ԳԹԿ-ից ստացել են քննությունների թեստերի 4 տարբերակ, սակայն, դրանք, ըստ էության, նույնն են՝ ուղղակի տեղերը փոխված։ «Մենք հենց նոր գրավորներն ենք ստուգում և զարմացած ենք։ Տարբերակները նույնն են, վերջին 33-45 համարները բոլոր տարբերակներում բացառապես նույնն են։ Այսինքն՝ և՛ քննության իմաստն է կորում, և՛ քննության հանձնաժողովն է հեղինակազրկվում։ Ամբողջ սենյակում գտնվող երեխաները գրում են նույն բանը և նրանց վերահսկելը դառնում է «միլիցիոների» աշխատանք։ Առաջին հերթին, ես, որպես տնօրեն, կուզեի՝ այս թեստային աշխատանքը վերանար, և գիտելիքների արժևորումը լիներ այլ կերպ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե 12 տարում երեխան ինչ գիտելիք է ստացել»,- խնդիրը բարձրաձայնեց ավագ դպրոցի տնօրենը։

Ե՛վ հ․182 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ալավերդյանը, և՛ հ․148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը վստահ են, որ կրկնուսույցների հաճախելու հարցը կլուծվի այն ժամանակ, երբ երեխաներին հնարավորություն տրվի 12-րդ դասարանի սկզբից ընտրել այն առարկաները, որոնք նա ուզում է և իրեն հարկավոր է խոր ուսումնասիրության համար։ «Եթե երեխան հաճախի դպրոց և ուսումնասիրի այն առարկաները, որոնք իրեն պետք են, հավատացեք, նա ոչ մի կրկնուսույցի մոտ էլ չի գնա, որովհետև մենք ավելի շատ ժամաքանակով ենք նրանց կրթում, քան երկու ժամով, որ գնում է կրկնուսույցի մոտ։ Հավատացեք՝ այդ պարագայում դպրոցն ավելի բարձր արդյունքներ կգրանցի։ Իսկ հիմա երեխաները ստիպված են իրենց առարկաներից բացի, ուսումնասիրել այլ առարկաներ ևս, որպեսզի տարվա վերջում կարողանա քննություն հանձնել»,- ասաց հ․148 ավագ դպրոցի տնօրեն Հերմինե Դավթյանը։

Տնօրենի խոսքերով՝ նյութատեխնիկական բազայի հագեցվածությունը ևս իրենց համար խնդիր է, քանի որ շատ քիչ դպրոցներում է, որ տեխնիկական հագեցվածությունը բարձր մակարդակի վրա է։ Դա էլ իրականացվել է հովանավորների միջոցով։

Կրթական ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասով տնօրեն Դավթյանը կարծում է՝ դպրոցներում բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները կվերանան, եթե ուսուցիչները մի քիչ արժևորվեն՝ աշխատավարձերի բարձրացում լինի։ «Եթե ուսուցիչը ստանում է 30, 40 կամ 50 հազար, հազիվ հերիքում է… մենք 50 հոգանոց կոլեկտիվում 100 հազար ստացող մի քանի ուսուցիչ ունենք: Ես իհարկե չեմ արդարացնում, բայց գոնե նա պետք է մինիմալ իրեն մարդ զգա և հասկանա՝ ինչի համար է գալիս։ Չնայած, ես 38 տարվա ուսուցիչ եմ և կարծում եմ, եթե մարդու կոչումը ուսուցիչ է, մնացածը երկրորդական է։ Բայց նյութականը մեկ-մեկ գլուխ է բարձրացնում»,- իր խոսքը ամփոփեց ավագ դպրոցի տնօրենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում