Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

«Միակ տղամարդու» վախը

НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող դեպքերին և նշել. «Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս նման տոնայնությամբ, այսպես կոչված` «միակ տղամարդու» կերպարի մեջ: Սակայն ուշագրավ է, որ տևական ընդմիջումից հետո, երբ Քոչարյանը փաստացի դուրս էր դրվել խաղից, նա մանիպուլիատիվ ոճով խոսում է հիմա` հայաստանյան դրամատիկ իրադարձությունների ֆոնին:

Աչքի է զարնում այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը հարցազրույց է տալիս ոչ թե տեղական լրատվամիջոցի, այլ` հեղինակավոր ռուսական հեռուստաընկերության: Նա, թերևս, իր մասին փորձում է հիշեցնել մոսկովյան վերնախավին` գուցե համարելով, որ Սերժ Սարգսյանի հեռացումով իր համար հետդարձի ճանապարհ է բացվել, մանավանդ, որ ՀՀԿ-ում քիչ չեն մարդիկ, ովքեր «տոլերանտ» Սերժ Սարգսյանի ֆոնին երանությամբ հիշում են Քոչարյանի «երկաթե ձեռքի» մասին:

Մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մյուս հասցեատերն ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանն է, ում երկրորդ նախագահը հասկացնում է, որ իշխանությունը վերցնելու համար բավարար չէ միայն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելը. անհրաժեշտ է պայմանավորվել նաև իր հետ:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի մոտ խոսում է նաև ինքնապաշտպանության բնազդը: Երկրում էապես փոխվել է քաղաքական ստատուս-քվոն, Հայաստանը կանգնած է վերջին երեսուն տարիներին ամենամասշտաբային փոփոխությունների շեմին, ինչը, բնականաբար, չեղարկում է պայմանավորվածությունների, երաշխիքների համակարգը: Այս ամենը Քոչարյանի մոտ լուրջ մտահոգություններ է ծնում, մանավանդ` դեռ մինչև թավշյա հեղափոխությունն արդեն իսկ օրակարգ էր եկել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու պահանջ: Եթե մինչև դրամատիկ իրադարձությունները  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նման միջնորդություն էր ներկայացնում գլխավոր դատախազին, ապա հիմա անհամեմատ մեծանալու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործնական հնարավորությունները:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում