Ամերիկացի դերասանուհի, 35-ամյա Էլիսոն Մեքը, որը ճանաչում էր ձեռք բերել «Սմոլվիլի գաղտնիքները» սերիալում Հոլի Սալիվանի դերի շնորհիվ, Նյու Յորքում ձերբակալվել է։ Նրան մեղադրում են կանանց սեքսուալ շահագործմամբ զբաղվող Nxium կազմակերպությանը մասնակցության մեջ, հայտնում է from-ua.com-ը։
ՀԴԲ-ի կարծիքով՝ Nxium-ի ներսում գոյություն է ունեցել գաղտնի խմբավորում, որի անդամները շանտաժի միջոցով կանանց պարտադրել են սեսքով զբաղվել կազմակերպության առաջնորդի՝ 57-ամյա Քիտ Ռանյերի հետ և կատարել ստրկական աշխատանք։
Իրավապահ մարմինները պնդում են, որ Մեքը եղել է ղեկավարներից մեկը, թեև դերասանուհին հերքում է իր մասնակցությունը այդ կազմակերպությանը։