Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կալանավորված ամերիկացիների ճակատագրի մասին տեղի կունենան, երբ Վաշինգտոնը «փոխի վերաբերմունքը» Թեհրանի նկատմամբ:
CBS- ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանում լրտեսության մեղադրանքով կալանավորված ամերիկացիների ազատմանը, բայց չի մասնակցում բանակցություններին: Վաշինգտոնը բացահայտ հայտարարություններ է անում և անգամ խոսում է երկրում տիրող ռեժիմի փոփոխության մասին:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերը կոչ է արել Իրանի իշխանություններին ազատ արձակել չորս ամերիկացիների: