Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Կա՛ երրորդ ուղի․ Էդմոն Մարուքյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Իշխանություններ,  մասնավորապես,  Սերժ Սարգսյանը      կոչ է արել  երկխոսության, որը  Նիկոլ Փաշինյանի  կողից   մերժվեց:  Իշխանությունների  այս առաջարկը  պաշտպանում է  նաև «Բարգավաճ  Հայաստան»  կուսակցությունը: Ո՞րն է Ձեր տեսակետը և իրավիճակի հանգուցալուծաման ի՞նչ ելք եք Դուք տեսնում:

-Իրապես շատ ծանր, լարված իրավիճակ է հիմա երկրում  և այն քաոսային արագությամբ զարգանում է: Նաև պետք է ասեմ, որ զարգանում է բոլոր առումներով՝ և՛ համաժողովրդական շարժման, ինչպես կցանկանաք այն վերնագրել, և՛ իշխանական կողմից: Տեսնում եք՝ ինչ ուժեր են կուտակվում, հետո տարվում, հետո նորից բերվում, հետո քաղաքացիական անձիք են գալիս, հետո գնում են: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է, որովհետև, օրինակ, Դաշնակությունն էլ առաջարկում է, որ երկխոսության պլատֆորմ լինի, բայց խնդիրը հետևյալում է՝ մարդիկ հավատ չունեն: Երբ ես ասում էի՝ Սերժ Սարգսյան, մենք գիտեինք, որ Դուք ոչ մի բան չեք փոխելու: Եվ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը. մեծ արագությամբ վերանշանակեց բոլոր նույն նախարարներին: Այսինքն՝ ինքն ի՞նչ էր ուզում դրանով ասել, ի՞նչ ուղերձ է տալիս: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Ի՞նչ է ուզում որ երկխոսեն: Հիմա իրավիճակը հետևյալն է.  Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու: Եվ ասում է՝ եկեք երկխոսենք, բայց այդ հայտարարության մեջ չկա բովանդակություն, չկա՝ ինչի՞ մասին երկխոսենք: Ինչի՞ մասին պետք է Ձեզ հետ խոսեն, պարոն Սերժ Սարգսյան: Այն, որ իրավիճակը կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է, դա բոլորս գիտենք: Մյուս կողից՝ կողմներն ի՞նչ են անում, որ իրավիճակը չսրվի: Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, եկեք երկխոսենք, եթե՝ ոչ, անդառնալի հետևանքներ կլինեն: Մեր շատ սիրելի Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, նրա հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ փոխզիջելու բան չեն թողնում և շարժվում են առաջ:  Այդ շարժվելու արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որը ծայրահեղ լարված է, և ես այդ լարվածությունը զգում եմ օդում, զանգերում, սոցցաներում, փողոցում: Իշխանությունը որևէ կերպ ադեկվատ չէ: Սերժ Սարգսյանը իրականությունից կտրված, իր աշխարհում նստած ասում է՝ հա դե ի՞նչ  կլինի, եկեք խոսենք: Եթե նա ռեալ փոփոխություններ անող մարդ էր, թող փոփոխություններ աներ, տեսնեինք: Այդ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, որ մենք չգիտենք, այդ ի՞նչ նախարարներն են նշանակում: Այս երկիրը մի սրբություն ունի դա մեր բանակն է՝ Զինված ուժերը: Մեր պաշտպանության նախարարը հայտնվում է շրջափակման մեջ, վախենում է դուրս գալս մեքենայից: Է՞ս է մեր Պաշտպանության նախարարը: Մյուս կողմից՝ այդ նույն երիտասարդները որ շրջափակում են Պաշտպանության նախարարի մեքենան, նրանք ի՞նչ ուղերձ են հղում,ո՞ւմ են ուղղում այդ ուղերձը, դա ի՞նչ ատելություն է: Մենք բոլոր սրբությունները մաշել ենք, գնում ենք, ոչ մի մարդ չկա, ով դեմք ունի և կարող է մի բան ասել, որ մարդիկ լսեն, որովհետև սևի ու սպիտակի է բաժանված մեր հասարակությունը, որը խայտառակ բան է: Քաղպայմանագրի մեր գործընկերները մեզ զանգում են ասում են՝ «Ելք»-ի պատգամավորներ   Շմայսը Էջմիածնի ճանապարհը փակել է, հասեք,  բացեք: Այ ցավդ տանեմ, մենք չենք կարող հասնել Էջմիածին, որովհետև Երևանից չենք կարող դուրս գալ: Մենք բաժիններ չենք կարողանում գնալ: Ես այսօր չեմ կարողացել գնալ բաժին: Երբ երիտասարդները փակել են, հարցրել եմ՝ սիրելի՛ երիտասարդներ, ինձ ճանաչո՞ւմ եք, ասում են, այո պարոն Մարուքյան, Դուք եք: Ասում եմ՝ թողեք, գնում ենք բաժիններ, մարդկանց իրավունքներին հասնենք, չթողնենք բռնություն տեղի ունենա, չթողնենք վիճակն ավելի սրվի: Ասում են՝ «սիգնալ տվեք, գոնե մի հատ սիգնալ»: Այսինքն՝ մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի. սիգնալ տողներն ասում են՝ ով սիգնալ չի տալիս, տականք է: Չտվողներն ասում են՝ ով սիգնալ տալիս է, ինքն է տականք: Ով այնտեղ է՝ լավ տղա է, ով այնտեղ չի՝ վատ տղա է: Սա ի՞նչ է, սա ո՞ւր է տանում: Այս ո՞ւր ենք գնում, սրա մեջ որևէ լավ բան ես չեմ տեսնում: Մենք հպարտ ենք, սա զարթոնք է: Այո՛, երիտասարդները ոտքի են կագնել, այո՛, ոչ ոք չէր ասպանում: Բայց եթե երկու կողմերն էլ անզիջում շարունակեցին սա, շատ լուրջ խնդիրներ ենք մենք ունենալու: Հիմա այդ խնդիրներից խուսափելու համար, ես կարծում եմ, պետք է փնտրել լուծումներ: Լուծումը երրորդ ճանապարհն է և կա այդ երրորդ ճանապարհը: Այդ երրորդ ճանապարհի մասին ես խոսել եմ դեռ շատ շուտ: Այդ ճանապարհը այսօր կարող է լինել ավելի ուժեղ, ավելի հզոր: Դուք ասում եք՝ «Բարգվաճ Հայաստանն» ասում է՝ չգիտեմ ինչ: «Բարգավաճ Հայաստան»-ի մի մեծ մասը քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին, ինչ-որ քաղաքական մարդիկ կային այդտեղ, որ դեմ են քվեարկել: Քանի որ իրենք օֆիցիալ դեմ դիրքորոշում չեն ունեցել, իրենք այլևս ընդդիմադիր ուժ չեն կարող համարվել երկրում։ Եթե ընդդիմադիր ուժ չեն կարող համարվել, ուրեմն պետք է Սերժ Սարգսյանը, Հրայր Թովմասյանը գային ասեին՝ Սահմանադրությամբ 30 տոկոս ընդդիմություն պետք է լինի խորհրդարանում։ Հիմա, Սերժ Սարգսյան, ուր է 30 տոկոս ընդդիմությունը, որտեղ է  ընդդիմությունը:  Ինչո՞ւ կա ճգնաժամ, որովհետև սաղ կեղծ է. կեղծ ընդդիմություններ են ձևավորվել, կեղծ համակարգ: Եթե 30 տոկոս ընդդիմություն լիներ, էդ ընդդիմությունը լծակներ ունենար, խնդիրներ լուծեր, կարո՞ղ է երկրում նման վիճակներ լիներ։

Կարո՞ղ է հիմա ստեղծվի։

-Ես արդեն չգիտեմ՝ ինչ կարող է ստեղծվի։ Հիմա ես ձեզ ասում եմ, որ հաստատ, վստահ եմ՝  կա երրորդ ճանապարհ: Սերժ Սարգսյանն, ամենաանվտանգ վայրում է, Սերժ Սարգսյանի գլխից մազ չի ընկնում, ինքն ամենաանվտանգ տեղում է։ Բայց ես անհանգստացած եմ ՀՀ քաղաքացիների համար, մեր ժողովրդի համար: Վլադիմիր Գասպարյանը, կարո՞ղ է մենք չգիտենք, որ այն քաղաքացիական համազգեստով մարդիկ, որ մարդկանց ծեծում են, դրանք ոստիկաններ են։ Կարո՞ղ է մենք չգիտենք, Վլադիմիր Գասպարյան, գիտենք։ Էդ խաղերը ո՞վ չգիտի։ Մենք գիտենք՝ ինչ եք անում։ Եվ վերջին հաշվով կան բազմաթիվ՝ հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են էս ամեն ինչից, զզվում են բոլորից, հասկանու՞մ եք, զզվել են էս ամեն ինչից։ Էնպես չի, որ մարդիկ, հիմա մեկը զանգել է ինձ ասում է՝ ես Կոշի ճանապարհին եմ, ես ձերոնցական եմ, ախպեր, կարաս ասես ճամփան բացի, մի 3 կմ մեքենաները կանգնել են, մենք գանք։ Ասում եմ՝ ու՞մ ասեմ, ո՞նց ասեմ։ Ասեմ ըտեղ ասա, որ դու գալիս ես ցույցի, ասա գալիս ենք միանանք ցույցերին, գալիս ենք Նիկոլ Փաշինյանին միանանք, ասում է չէ, պետք է փակ մնա։ Հասկանում ե՞ք, սա ու՞ր է տանում։ Վերջը էդ մարդկանց համբերությունը կարա ավարտվի, էդ մարդիկ կարան ոտքի կանգնեն, կարան, չգիտեմ, բռնություն․․ ես ամեն ինչ ուզում եմ անել, որ բռնություններ տեղի չունենան, որ ամեն ինչ ընթանա իր խաղաղ հունով, բայց ես տեսնում եմ, որ երկու կողմերի անզիջում շարունակական այ էս պրոցեսի շարունակականությունը դա արդեն ես տեսել եմ։ Եվ, ամենակարևորը, ատելության մթնոլորտն է։ Հիմա մեր գործընկերոջը․ Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը,բա ի՞նչ եղավ ատելություն չքարոզելը, բա ի՞նչ եղավ դա։ Ատելությանը մենք դեմ ենք, ատելություն չի լինելու, բա էս ի՞նչ է կատարվում երկրում։ Ինչի են մարդիկ մտածում, որ ով սիգնալ ա տալիս լավն ա, ով սիգնալ չի տալիս տականք ա։ Ով, որ հրապարակում չի վատն ա, ով, որ Հրապարակում ա, լավն ա։ Ո՞վ ա ասել։ Էս սև ու սպիտակը ինքը միշտ խնդիր ա առաջացրել, մենք դա տեսել ենք։ Մենք դա 30 տարի տեսել ենք։ Միշտ ենք տեսել։ Եվ նաև տեսել ենք անկոմպրոմիս պայքարի արդյունքը։

-Ի՞նչ  կոմպրոմիսի  կարող է գնալ,  օրինակ,  Նիկոլ Փաշինյանը։  Իշխանությունները  կարո՞ղ են զիջել։

-Նիկոլ Փաշինայնը շատ լավ գիտի և՛ իմ հայացքները, և՛ մեր գործընկեր Արամ Սարգսյանի հայացքները։ Նա շատ լավ գիտի։ Եթե մեր մոտեցումները ընդունված լինեին,  մենք կլինեինք էնտեղ։ Շատ պարզ է, բոլորը գիտեն մենք բոլորին բացատրել ենք։ Բայց վստահ եմ ՝ կա երրորդ ճանապարհ։ Եվ հիմա կա հնարավորություն այս ամբողջ շարժումը կապիտալիզացնելու նաև այդ ճանապարհի միջոցով։ Պետք է խոսել դրա մասին պետք է հասկանալ, այլապես քանի որ ոչ ոք չի ուզում խոսփլ, որովհետև ով մի հատ տարբերվող կարծիք է ասում, նա տականք է արդեն: Ասենք, սփյուռքից են զանգում ու գրում, սփյուռքից մարդիկ են ինչ-որ աջակցության կոչեր անում, որ հազար հատ մեդալ են ստացել Սերժ Սարգսյանից։ Է հա, հասկացանք։ Ուզո՞ւմ եք Հայաստանի դարդերով ապրել, եկեք Հայաստան, եկեք մեզ հետ կանգնեք, եկեք իմ հետ բաժիններ, եկեք իմ հետ ձերբակալված անձանց վայր, եկեք տեսեք, որ հնարավոր չի շարժվել առաջ, եկեք Նիկոլենց հետ քայլեք տեսեք մարդիկ ինչի միջով են անցնում։ Սա տոտալ փակուղի է, ես ձեզ ասում եմ, հենց հիմա մեր հասարակությունը գտնվում է փակուղու մեջ, և պետք է ամեն բան անել, որ ուժ չկիրառվի, որ բռնություններ չլինեն, բայց էստեղ կա հետևյալ հանգամանքը, որ անկոմպրոմիս, անզիջում երկու կողմերի  առաջխաղացումը դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների, հասկանում ե՞ք։ Երբ, որ մեկը իր կնոջը տանում է ինչ-որ մի տեղ ու իր ճանապարհը փակ է, կինը հիվանդ է, ուզում է տեղ հասցնի, նա կարող է հունից դուրս գա, դուրս գա մեկին ծեծի։ Նրա համար չէ, որ նա Շմայսի կողմնակից է, նրա համար, որ ինքը ուզում ա իր կնոջը տանի, տեղ հասցնի։ Իսկ ո՞վ է ասել, որ ինքը իրավունքներ չունի, ով է ասել, ո՞վ ա ասել։ Վերջին հաշվով, հասկանում եք, մենք ունենք մարմիններ. պառլամենտական երկրում պրոբլեմները որտե՞ղ պետք է լուծվի՝ պառլամենտում։ Ու՞ր է մեր պառլամենտը։ Ու՞ր է մեր պառլամենտում պրոբլեմների լուծման ուղիները, ճանապարհները։ Պետք է այդ ուղիների մասին խոսել։ Պետք է այդ հարցերը քննարկել։ Հիմա ամեն մեկը զորքերն է հանում, էն մեկնա ասում  է՝ չէ դու դիակ ես։ Մենք դա տեսել ենք։  խորհրդարանում Սերժ Սարգսյանի հետ երբ որ խոսում էի ասել եմ, որ, Սերժ Սարգսյան, ես չեմ ուզում՝ մենք ունենանք նորից լսումներ զոհված մարդկանց մասին։ Դա մեծ վճար ա, մեծ, թանկ գին է։ Ոչ մի քաղաքացու մենք չպետք է վտանգի տակ դնենք և թիվ մեկ պատասխանատուն, այո, ասել եմ, որ Սերժ Սարգասյանն է։ Բայց մենք էլ էս կողմից պետք է ունենանք ինչ-որ տարբերակներ։ Եվ ես տեսնում եմ, որ այդ տարբերակը չկա։ Մեր անհանգսատությունը սա է․ մենք սիրո, հանդուրժողականության կոչ ենք անում բոլորին, և ասում ենք, որ այո՛, կա երրորդ ճանապարհ։ Ով, որ ասում է, որ չկա երրորդ ճանապարհ, ով, որ ասում է՝ չկա կոմպրոմիս, ով, որ ասում է՝ պետք է զորքերով բերենք կոտորենք, իմացեք էդ մարդկանց համար շատ վատ է լինելու։ Այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը չէ, հետո, բայց մի հատ կարևոր հանգամանք կա․ ասենք, ինձ հետաքրքիր չի, որ վաղը, մյուս օրը զորքեր կիրառողին, Սերժ Սարգսյանին, հրաման տվողին, եսիմ ում հետո դատարանը Նյուրենբերգում դատելու է։ Ամեն մարդ, անհատական է, անկրկնելի է, չկա էդ մարդուց։ Ես ամեն մի մարդու համար եմ անհանգստացած, որովհետև ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է մարտի մեկի ճանապարհով։ Էլ ովքեր, որ ասում են իշխանությունը ուժ չի կիրառի,  բա որ կիրառեց։ Հիմա պետք է տեքստերը բերել քաղաքական հուն։ Երրորդ ուղի կա։ Կա երրորդ ճանապարհ։ Այդ ճանապարհին մենք հավատացել ենք։ Ես, Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունը հավատացել ենք էդ ճանապարհին, ու էդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան էն պահին, երբ որ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք և ասել ենք, լավ, դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացած բանը անենք։ Ես կարծում եմ, որ սա է պետք կանխել։ Մենք այլ տարբերակ չունենք, հասկանում եք, մենք չեն կարող ասել, պաշտպանության նախարարը ավտարիտետ չի երկրում, առողջապահության նախարարը ավտարիտետ չի, քաղշին նախարարը ավտարիտետ չի։ Ոչ մի նախարար ավտարիտետ չի էս երկրում։

Ամեն մի մարդկային կյանք, ամեն մի մազ իմ համար ավելի թանկ է, քան հազար հատ Ձեր ֆեյսբուքը, Ձեր ֆեյսբուքյան ստատուսը: Ինչ-որ ուռոդներ,  ովքեր տանը վեր ընկած գրում են՝ եղբայր  ջան, վեր ես ընկել տանդ,  կամ գնա Նիկոլի հետ ցույց արա, կամ գնա  բաժիններում օգնի, կամ գնա մի հատ ոստիկանի դեմը պառկի, մի թող գնան  մարդկանց տրորեն, ջարդեն, փշրեն, սա է վիճակը: Զանգում են, ասում են՝ գնա Շմայսը փակել է փողոցը, գնա բացի, Դուք էլ ամբողջ ճանապարհներն եք փակել, ո՞նց գնամ Շմայսին հասնեմ, գժանոց է: Հանրապետականը ասում է, որ մենք  ուզում ենք, որ կայունություն լինի: Եղբայր սա չի ձեր կայունությունը, ուր եք` Աշոտյաններ, բաներ, դուք ուր եք: Ձեր նախարարների դեմքին նայեք, ձեր դեմքին նայեք դուք ովքեր եք, դու ո՞վ եք: Գիտեք մի տարի մենք խորհրադրանում աշխատել ենք, այդ մարդիկ ուզո՞ւմ են մեզ ծաղրել:  Նոր իրավիճակը է, բոլորին չի լինի խաբել, ասում եք ձեր ընդդիմության հանձնաժողովը կրճատում ենք, որովհետև եսիմ ինչ: Առաջին օրից Ելք դաշինքի հանձնաժողովը այս իշխանությունը կրճատել է: Հիմա ասում է՝ եկեք երկխոսեք, Ձեր հետ ի՞նչ երկխոսենք: Քո հետ ի՞նչ երկխոսենք: Սահմանադրության մեջ գրել եք 30 տոկոսը Ազգային Ժողովում պիտի լինի ընդդիմությունը, ո՞ւր է ընդդիմությունը, ինչի մասին պիտի երկխոսենք: Թե՞ մտածում եք, մի երկու մարդ կալանավորեք, կվերջանա կգնա: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Մենք դեմք ենք այս իրավիճակին, որը տանում է  բախումների, արյունահեղության: Ու ո՞վ որ ասում է, որ այ հիմա պետք չէ դրա մասին խոսել, դա ամենամեծ սխալն է: Այսինքն` մեկը գա գլուխդ կտրելու, չասենք հա, որ սա ինչ է: Այս ո՞ւր ենք ընկել: Ովքե՞ր եք դուք ընդհանրապես: Ես բան եմ ասում, ես քաղաքականության մեջ կամ, որովհետև ես պետք եմ, ու ես մի բան պետք է անեմ: Եթե ես տեսնեմ, որ քաղաքականությունը սև ու սպիտակ է, անգամ ես սպիտակ եմ, ես այդ քաղաքականության մեջ չեմ լինելու: Ես միշտ էլ սպիտակ եմ, ես չեմ ուզում նման քաղաքականություն լինի: Ես չեմ ուզում այդ հասարակության մեջ ապրեմ: Երբ որ մարդիկ բիտեքով  գալիս են մեկի ավտոն ջարդում են, ասում են էլի ազդանշան կտա՞ս:  Մենք այտեղ ինչ ունենք անելու:

Կամ մեկը մեկի տան մոտ այնքան է ազդանշան տալիս, որ այդ ընտանիքը խելագարվում է: Ի՞նչ եք ուզում: Ամեն ինչ իր ձևն ունի:  Խաղաղ ակցիա է, պետք է միայն խաղաղ լինի` 0 ատելություն:  Սիրե՞լ նրանց, ովքեր ձեր կոչերը չեն գովում: Սիրե՞լ նրանց, հարգել նրանց, ովքեր այլ կարծքի ունեն և նույնը իշխանությանը: Մարդկանց տանում եք լցնում եք բաժինները,  գիտեք դրանով հարց եք լուծում: Ասենք քաղաքացիական հագուստով մարդիկ լուսացույցերը գրկում են, տանում են: Վովա Գասպարյանը բռնե՞լ է այդ մարդկանց, Գլխավոր դատախազ դրանց բռնե՞լ ես: Քաղաքացին, ջինսի խանութի տնօրենը գնում է ազատի մի աղջկա` Կարեն Հարությունյանը, գնում է,  որ գետնին ընկածներին ազատի, իր ընկերներից էլ իրենց են ծեծում ու պարզվում է ինչ, քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են:  Հիմա  316 հոդվածով քրեական գործ են հարուցել:  Ես զանգում եմ Գլխավոր դատախազին, ասում եմ`  այս մարդը մեղավոր չի, մի կալանավորեք իրեն, ես երաշխավորում եմ Արմեն Սարգսյանը, երաշխավորում են իրենց:  Ինքը ասում է` մենք տեսանյութը նայեցինք լկտի ձևով իրար ծեծում էին:  Ասում եմ` եղբայր նախ տեսանյութի սկիզբը նայի, տես ինքը ոնց է հասել այստեղ,  երկրորդը ով է ասել, որ քաղաքացիական հագուստով մարդիկ պետք է նույնականացվեն  ոստիկան ու ոստիկանի հանդեպ բռնության վերաբերյալ քրեական գործ հարուցես, եղունգին գրվեր: Տեսել է մարդ են ծեծում, գնացել է ազատի, իրեն են ծեծել, ինքն էլ իր ընկերներիկ հետ նրանց է ծեծել:

Պետք է բոլորին ազատ արձակել:  Այս երկիրը իրավունք չունի քաղբանտարկյալ ունենա, չունի իրավունք ավտորիտար լինելու: Եթե հիմա Սերժ Սարգսյանը ուժ կիրառեց, երկիրը կդառնա Ադրբեջանի նման: Ինչո՞ւ, որովհետև Սերժ Սարգսյանը, եթե ուժ կիրառի, Եվրոպական երկրներից մեկը համաձայնագիրը չի վավերացնի, որ չվավարեցանի, Ռուսաստանը կասի` Սերժ Սարգսյան հերիք չի ժողովրդավարական խաղեր տաք: Փակեք բոլոր ՀԿ-ները, ԶԼՄ-ները փակեք, բոլորին նստացրեք, նորմալ Եվրասիական երկիր դարձեք, այս ինչ եք դարձել:

Այս ինչ երկակի խաղեր եք տալիս, սա եք ուզում:  Ես ասում եմ կա հնարավորություն, կա երրորդ ճանապարհ, դա` Լուսավոր Հայաստան է, և դա լինելու է:  Ես պատրաստվում եմ գիշերը գնալ Ստրասբուրգ,   և Ստրասբուրգում ամբողջ 47 անդամ պետությունների, եվրոպական պատվիրակների առաջ խոսելու եմ այս մասին:  Ասելու եմ ինչ է կատարվում Հայաստանում, և բոլորը պետք է իմանան:

Եվ բոլորը պետք է միջամտեն, բոլոր դեսպաները գան, միջազգային կառույցները, պատվիրակություններ, որ գան տեսնեն մարդկանց վրա ուժ չկիրառվի:  Ես ուրիշ ձև,  տարբերակ չգիտեմ: Երրորդ տարբերակի հետ կապված, մենք կարող ենք խոսել դրա մասին, եթե չեն ուզենա  դա իրենց խնդիրն է: Բոլորը պատասխան են տալու իրենց գործողությունների համար: Ոչ ոք վաղը չի կարող ասել, ես ինչ իմանամ` Վանաձորի քաղաքապետի պես, ինչ ասում ենք, ասում է, ես ինչ իմանամ, նման անմեղսունակություն չի կարող լինել, որևէ կողմում չի կարող լինել դա, մոռացեք դա: Մենք դա թույլ չենք տա:

Իշխանությունը գնում  է մարտի մեկի ճանապարհով: Իսկ ովքեր ասում են` գիտեք ինչ կա իշխանությունը ուժ չի կիրառի, բա որ կիրառեց: Պետք է տեքստերը բերել քաղաքական հուն: Կա երրորդ ճանապարհ, այդ ճանապարհին մենք հավատացել ենք ես և Արամ Սարգսյանը, այդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան  այն պահին, երբ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք, ասել ենք լավ դու քո հավատացած բանը արա, մենք մեր հավատացածը: Ես կարծում եմ, որ սա պետք է կանխել, մենք այլ տարբերակ չունենք, մենք չենք կարող  ասել, որ Պաշտպանության նախարար ավտորիտեը չի այս երկրում,  առողջապահության նախարարը, ոչ մի նախարար, վարչապետը ավտարիտետ չ, նախագահը ավտորիտետ չէ: Ես գնահատում եմ Արա առաջինի այցը, հա եկել է արյունահեղություն կանխի, բայց մենք այստեղ Սուրբ Էջմիածին ունենք, Վեհափառ կաթողիկոս ունենք և մեր կաթոիկոսն էլ կարող էր իր քայլերը անել:

Բայց կաթողիկոսը իր հայտարարությունը արեց:

-Դե, բայց ես ինչ եմ ուզում ասել,  ով է ասել, որ Արամ կաթողիկոսն է  գալու մեր հարցերը լուծի, ով է ասել, որ Սերժ Թանկյանը գալու է մեր հարցերը լուծի:  Այս ժողովուրդը մի օրվա մեջ  ինձ սարքում է  դավաճան,  մի օրվա մեջ`  հերոս:  Հիմա գոռում են Սերժ Թանկյան արի, հիմա Սերժ Թանկյանը չի գալիս,  սա ի՞նչ է, ո՞վ է ասել, որ սա ճիշտ է: Այս ամեն ինչի մասին մենք խոսել ենք, հիմա ես վստահ եմ, բոլորը վախենում են խոսել, բոլոր ադեկվատ մարդիկ վախենում են խոսել` մտածում են ձայն չհանել: Բա որ ձայն չհանեք, բա գնո՞ւմ եք Սերժ Սարգսյանից մեդալ եք ստաանում, բա երբ եք ուզում ձայն հանել:  Հետո ասում են` բա որ մենք ասում էինք,  ուշ է: Եթե մեկը կարծում է, որ մարդիկ հետո կհասկանան, որ ինքը ճիշտ է, տենց բան չկա: Ես և մեր կուսակցությունը մենք գաղափարի մարդիկ ենք, մենք Արամ Սարգսյանի հետ գաղափարի մարդիկ ենք, եթե մեկը մտածում է, որ մենք իրավունք չունենք այլ կարծիք ունենանք, որ պետք է մեկը ինձ Ֆեյսբուքով հայհոյանքներ տա, ֆեյսուքյան էջ բացի, եթե մտածում ենք, դա մեր վրա ազդում է, ապա չարաչար սխալվում եք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում